• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 31 դկտ 2025 թ.

Տերը կանչում է քեզ, որ դառնաս Իր աշակերտը

Հրապարակման ամսաթիվ 31 դկտ 2025 թ.

Մենք շարունակում ենք «Սուրբծննդյան նվերներ հոգևոր ամրացման համար» անվանումը կրող շարքը։ Այսօր մեր քաջալերական ուղերձների մեջ կիսվելու ենք քեզ հետ ևս մեկ գործիքով, որը, հույս ունենք, օրհնություն կլինի քեզ համար և քեզ կօգնի հավատքի կյանքում ամրանալու և Տեր Հիսուսի հավատարիմ ու պտղաբեր աշակերտը դառնալու հարցում։ 

Սիրելի՛ Ընկեր, մեր այսօրվա նվերը կոչվում է «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ»։ Ուզում եմ տեղեկացնել, որ մենք Աստծուն փնտրող յուրաքանչյուր անհատի համար ունենք մի ծառայություն, որը կոչվում է «Առցանց աշակերտական խմբերի ծառայություն»։ Այս ծառայությունը հասանելի է աշխարհի ցանկացած վայրում և համացանցի միջոցով հնարավորություն է ընձեռում մարդուն մասնակցելու հոգևոր քննարկումների, հոգևոր դասընթացների և աստվածաշնչյան սերտողությունների։

Առանց աշակերտության չկա հոգևոր աճ։ Մի օր, երբ մեր եկեղեցում հերթական վկայությունների ծառայությունն էր, եղբայրներից մեկն իր վկայության ժամանակ շեշտեց, որ իրական ապաշխարություն էր ապրել մոտ տասը տարի առաջ։ Բայց քանի որ չէր նվիրվել աշակերտության ընթացքին և չէր աճել հոգևորապես, թշնամին հեշտությամբ կարողացել էր նրան գայթակղել ու կրկին ներքաշել աշխարհային կյանքի ողջ ապականության մեջ։ 

Իրականում, Տեր Հիսուսն Իրեն հավատացած յուրաքանչյուր մարդու ասում էր, որ նախ պետք է աշակերտ դառնալ։ Նաև առաջին եկեղեցին հավատացյալներին աշակերտ էր կոչում․ «Այդ քաղաքում ևս ավետարանելուց և շատերին աշակերտ դարձնելուց հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն ու Անտիոք» (Գործք Առաքելոց 14.21):

Տեր Հիսուսի Մեծ Հանձնարարականը նույնպես խոսում է աշակերտության մասին․ «Արդ գնացե՛ք, աշակե՛րտ դարձրեք բոլոր ազգերին՝ նրանց մկրտելով Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով, սովորեցրե՛ք նրանց պահել այն ամենը, ինչ ձեզ պատվիրեցի։ Եվ ահա Ես ձեզ հետ եմ բոլոր օրերին մինչև աշխարհի վերջը» (Մատթեոս 28.19-20):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հնարավոր չէ հավատալ Ավետարանին, ապաշխարել, բայց չդառնալ աշակերտ։ Կարծում եմ՝ մերօրյա քրիստոնեության ողբերգություններից մեկը հենց առանց աշակերտության քրիստոնեությունն է։ Ցավալի է, երբ Քրիստոսին ամբողջ սրտով հավատացող մարդիկ չեն նվիրվում Նրա պատվիրանները սովորելու ու պահելու հարցում հմտանալու ընթացքին։ Արդյունքում՝ բազմաթիվ հավատացյալներ աճում են առանց արմատների կամ իրենց հավատքի տունը կառուցում են ավազի, այլ ոչ թե ժայռի վրա։ 

Քաջալերում եմ քեզ օգտվել «ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԱՇԱԿԵՐՏՈՒԹՅԱՆ ՄԵՋ» անվանումը կրող մեր սուրբծննդյան նվերից։ Եթե դու որևէ եկեղեցու անդամ չես կամ դուրս ես մնացել հոգևոր խնամքից․․․, եթե չկա մեկը, որ օգնի քեզ քո հոգևոր ընթացքի մեջ աճելու և ամրանալու հարցում, ապա առաջարկում եմ միանալ մեր առցանց աշակերտական խմբերին և հավատարիմ ու կարգապահ ընթացքի շնորհիվ աճել ու ամրանալ Տեր Հիսուս Քրիստոսին աշակերտ լինելու մեջ։Աշակերտական խմբերին միանալու համար կարող ես կապ հաստատել ինձ հետ WhatsApp, Viber կամ Telegram հավելվածների միջոցով (+37493315680) կամ նամակ գրել իմ ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/arman.manukyan։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես