• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 19 դկտ 2025 թ.

Տո՛ւր, և քեզ նո՛ւյնպես կտրվի․․․

Հրապարակման ամսաթիվ 19 դկտ 2025 թ.

Աստվածաշունչն ասում է. «Տվե՛ք, և կտրվի ձեզ… որովհետև ինչ չափով որ չափեք, նույնով էլ ձեզ կչափվի» (Ղուկաս 6:38): 

Սիրելի՛ Ընկեր, բավականին հետաքրքիր խոսք է, այնպես չէ՞։ Աստվածաշունչը պնդում է, որ մեր առատաձեռնությունը ճանապարհ է բացում մեր կյանքում Տեր Աստծու օրհնությունների համար։ 

Ինչպե՞ս է դա հնարավոր։ 

Տեսականորեն, եթե ես իմ ունեցած գումարը ինչ-որ մեկին եմ տալիս, ինձ այլևս ոչինչ չի մնում։ Սա մարդկային մտածելակերպն է։ Իսկ հոգևոր մտածելակերպն ավելին է բացահայտում։ Երբ ես իմ գումարը ներդնում եմ մեկ ուրիշին օգնելու գործի մեջ, փոխարենը ժպիտ, գոհունակություն ու շնորհակալ վերաբերմունք եմ ստանում այն մարդուց, որին օգնել եմ։

Սակայն սա ամենը չէ։ Իմ տրամադրած օգնության արդյունքում ներքուստ ես մի անասելի ուրախություն եմ զգում՝ ես գոհ եմ իմ արարքից, ներսումս հաճելի տրամադրություն է և սիրտս լի է ուրախությամբ։

Սակայն սա էլ դեռ ամենը չէ։ Ես ավելին եմ ստանում իմ տալու դիմաց։ Իմ առատաձեռնության արդյունքում Տեր Աստծու սիրտն է ուրախանում, քանի որ բարիք եղավ Իր սիրելի զավակներից մեկին։ Նա Երկնքից տեսնում է մարդկանց օգնելու իմ պատրաստակամությունը, իմ անշահախնդիր շարժառիթը և Իր բարի սիրտը մարդկանց հայտնելու փափագը։ Նա ամեն բան անում է, որ ես ավելի շատ հնարավորություններ ունենամ ավելի մեծ թվով մարդկանց օգնելու համար, և Իր առատ օրհնություններն է ուղղում դեպի իմ կյանքը։

Ես ինչ-որ բան եմ տալիս, զրկվում եմ դրանից, սակայն դրա դիմաց ավելի արժեքավոր բաներ եմ ստանում և շատ առատ օրհնություններ իմ Տեր Աստծուց։ 

Եվ խոսքը միայն նյութականի մասին չէ։ Ոչ մի գումար չի կարող համեմատվել գոհունակության ժպիտի կամ շնորհակալական վերաբերմունքի հետ, որը մարդը սրտանց դրսևորում է որպես արձագանք քո հոգատար վերաբերմունքի։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, տեսնո՞ւմ ես, թե որքա՜ն հրաշալի է տա՛լը։

Տեր Հիսուսն Ինքը սովորեցրեց մեզ, որ շատ ավելի երանելի ու օրհնյալ է տալը․ «…Տեր Հիսուսի խոսքը հիշել, որ ասաց. "Ավելի երանելի է տալը, քան առնելը"» (Գործք Առաքելոց 20.35): 

Այս ճշմարտության գիտակցումը փոխել է իմ կյանքը։ Եվ այսօր հատուկ աղոթում եմ, որ քո կյանքը նույնպես փոխվի։ Առատաձեռնությունը կապված չէ քո ունեցած հնարավորությունների հետ։ Երկու լումա ունեցող կինը հարուստներից ավելի առատաձեռն կերպով նվիրաբերեց Աստծու գործի համար։ 

Առատաձեռնության մեջ ուրախություն կա։ Արծաթասիրության մեջ՝ ցավ ու տրտմություն։ Տեր Աստծու գործին քո ֆինանսներով աջակցելու մեջ ուրախություն կա։ Մամոնային ուղղված պաշտամունքի մեջ՝ կռապաշտություն՝ իր բոլոր չար ու խավար հետևանքներով։ Կարիքավորին օգնելու մեջ ուրախություն կա։ Աստված խոստանում է, որ քո տվածի դիմաց դու, անկասկած, ավելին ես ստանալու թե՛ նյութական և թե՛ հատկապես ոչ նյութական առումներով։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես