• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 դկտ 2025 թ.

Գերբնական օգնություն՝ ճիշտ ժամանակին

Հրապարակման ամսաթիվ 14 դկտ 2025 թ.

Այս ուղերձով մենք ավարտում ենք շարքը, որը կրում է «Քաջալերանք և օգնություն Նեղ Ճանապարհի ճամփորդներին» անվանումը։ Ո՞րն է նեղ ճանապարհը և ովքե՞ր են նեղ ճանապարհի ճամփորդները։ 

«Նեղ դռնո՛վ ներս մտեք, որովհետև լայն է այն դուռը, և ընդարձակ՝ այն ճանապարհը, որ դեպի կործանում է տանում, և դրանով մտնողները շատ են։ Որքա՜ն նեղ է այն դուռը, և դժվարանցանելի՝ ճանապարհը, որ դեպի կյանք է տանում. քիչ են այն գտնողները» (Մատթեոս 7․13-14):Սիրելի՛ Ընկեր, որքան էլ կարևոր լինեն նախորդ ուղերձների մեջ թվարկված որակները, առանց Տեր Աստծու գերբնական օգնության մենք անկարող ենք լինելու անցնել նեղ ճանապարհի բոլոր դժվարությունները և հասնել հաղթական ավարտին։ Եվ այդ գերբնական օգնությունը գալիս է Սուրբ Հոգու ներբնակության և Սուրբ Հոգով հարատև լեցունության տեսքով։ 

Այս հրաշալի խոստումը Քրիստոսի գործին և ուսուցումներին հավատացող յուրաքանչյուր մարդու համար է, որ որոշում է կայացրել մերժելու աշխարհի առաջարկած կենսակերպն ու սկզբունքները և այս ժամանակավոր կյանքն ապրել Քրիստոսի աշակերտի կյանքով՝ հավատարիմ Նրա ուսուցանած ճշմարտություններին և դավանած արժեհամակարգին։ 

«Եվ նրանք, որ մարմնին են հետևում, Աստծուն չեն կարող հաճելի լինել։ Բայց դուք մարմնին չեք հետևում, այլ Հոգուն, եթե Աստծու Հոգին ձեր մեջ է բնակվում։ Իսկ եթե մեկը Քրիստոսի Հոգին չունի, նա Նրան չի պատկանում» (Հռոմեացիս 8․8-9):

Աստծու Հոգու ներբնակությունը հավատացյալի կյանքում իր հետ բերում է ազատություն, մխիթարություն, քաջություն, զգաստություն, ճիշտ պահին անհրաժեշտ զորություն, իմաստություն, աստվածավախություն, նշաններ ու հրաշքներ, հոգևոր իշխանություն և շատ ու շատ զորավոր օրհնություններ, որոնք բխում են մեր ներսում Սուրբ Հոգու ներբնակությունից։ 

«Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ» (Ա Կորնթացիս 6․19-20):

Սուրբ Հոգու ներբնակությունը յուրաքանչյուր հավատացյալի համար է։ Սակայն Սուրբ Հոգու լեցունությունը  իրականություն է միայն Աստծու կամքին հնազանդության փափագ ունեցող հավատացյալների կյանքում։ Եթե մենք թերանանք հավատքի կյանքում՝ տեղ տանք մեղքին և անիրավությանն ու տրվենք գայթակղությունների հմայքին, ապա կտրտմեցնենք մեր մեջ բնակվող Աստծու Հոգուն, կկորցնենք Նրանով մեր լեցունությունը, կզրկվենք Տեր Աստծու գերբնական օգնությունից և կարող ենք, ի վերջո, մարել մեր մեջ բնակվող Հոգին։ 

«Եվ մի՛ տրտմեցրեք Աստծու Սուրբ Հոգուն, որով կնքվեցիք փրկության օրվա համար» (Եփեսացիս 4․30):

«Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք» (Եփեսացիս 5․18):

«Հոգին մի՛ մարեք» (Ա Թեսաղոնիկեցիս 5․19):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Աստծու գերբնական օգնությունը Նրա կամքին հնազանդության փափագ ունեցողների համար երբե՛ք չի ուշանում։ Երբ քո կյանքում անհերքելի իրողություն է Սուրբ Հոգու ներբնակությունը, և Նրա կամքին հարատև հնազանդության արդյունքում դու ունես Սուրբ Հոգու լեցունությունը, ապա Աստծու Արքայությունը հե՛նց քո ներսում է։ 

«Երբ փարիսեցիների կողմից հարց տրվեց, թե Աստծու արքայությունը ե՛րբ է գալու, նրանց պատասխանեց ու ասաց. «Աստծու արքայությունը տեսանելի նշանով չի գալու, ոչ էլ կասեն. "Ահա այստեղ է կամ ահա այնտեղ է". որովհետև ահա Աստծու արքայությունը հենց ձեր ներսում է» (Ղուկաս 17.20-21):

Աստվածաշունչը ուսուցանում է, որ Սուրբ Հոգու շնորհիվ է, որ Աստծու Արքայությունը տեղ է գտնում հավատացյալի ներսում։ Աստված խոնարհներին է շնորհ տալիս։ Մեղքը սիրող, սեփական պատկերացումներով առաջնորդվող և Աստծու Խոսքն ու Աստվածաշնչում շարադրված Նրա կամքն արհամարհող մարդիկ զրկված են Աստծու շնորհից՝ Նրա ներման ու գերբնական օգնության անգին գանձից։ Իսկ Հոգու ներբնակությունն ու լեցունություն ունեցողները կարող են համարձակ ընթանալ նեղ ճանապարհի օրհնյալ ընթացքով և սեփական ջանքի ու Աստծու գերբնական օգնության համադրությամբ հաղթահարել բոլոր դժվարությունները և հասնել անըմբռնելի երանությամբ պսակված հաղթական ավարտին։ 

«Ուրեմն Նրա շնորհի աթոռին համարձակությամբ մոտենանք, որպեսզի ողորմություն ստանանք ու շնորհ գտնենք մեզ օգնության պատեհ ժամին» (Եբրայեցիս 4․16):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես