• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 6 դկտ 2025 թ.

Սա վեր է իմ կարողությունից…

Հրապարակման ամսաթիվ 6 դկտ 2025 թ.

Որքան էլ մեզ թվա, թե մենք իմաստուն ենք, և որքան էլ ինքնավստահ լինենք, միևնույնն է, որոշ իրավիճակներ վեր են ուժերի սահմաններից։ Նման իրավիճակներում լավագույն աղոթքը անկեղծորեն խոստովանելն ու ասելն է. «Տե՛ր, այս ամենը վեր է իմ կարողությունից»։

Սիրելի՛ Ընկեր, վերջին անգամ ե՞րբ ես խոստովանել, որ սպառվել են բոլոր ուժերդ։ Սակայն գիտե՞ս արդյոք, որ երբ բախվում ես մի խնդրի, որի լուծումը վեր է քո կարողությունից, ապա դա լավագույն հնարավորությունն է, որ քո կյանքում փորձառաբար տեսնես Տեր Աստծու ամենակարողությունը։

Աստված խոսում է այդ մասին Իր Խոսքում. «Բայց Նրան, Ով մեր մեջ ներգործող զորությամբ կարող է առատությամբ ամեն բանից ավելին անել, քան որ խնդրում ենք ու իմանում…» (Եփեսացիս 3.20):

  • Վստահի՛ր Աստծուն։ Դու չես կարող այս կյանքում ամեն բան անել միայն քո ուժով և քո իմաստությամբ։ 
  • Նախքան Նրան խնդրելը՝ համոզվի՛ր, որ հարգում ես Նրա Խոսքը և Նա քո կյանքի Տերն է, քանի որ դու նվիրվել ես Տեր Աստծու կամքը քո կյանքում կատարելուն։
  • Քո կյանքի տվյալ իրավիճակի մեջ կիրառի՛ր Նրա Խոսքի մեջ բացահայտված լուծումները։ 
  • Խնդրի՛ր Տեր Աստծուն, որ ուղղորդի և զորացնի քեզ։ Նա ամենագետ է և ամենակարող։ 

Եթե Նրա առջև խոստովանես քո մարդկային տկարությունները, Աստված կսկսի գերբնական կերպով գործել քո կյանքում «առատությամբ՝ այն ամենից ավելի, որ խնդրում ենք և կարող ենք պատկերացնել»։

Եթե չթաքցնես Աստծուց քո անկարողությունը և Նրանից օգնություն խնդրես, ապա Տերը քեզ կարող մեկը կդարձնի և Երկնքից Իր հատուկ զորությամբ կզորացնի քեզ։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսը որթատունկն է, իսկ մենք՝ Նրա ճյուղերը։ Մեր բաժինը Նրան վստահելն է և Նրա մեջ մնալը։ Ես ամեն օր զգուշանում եմ, որ չշեղվեմ իմ Տեր Աստծու կամքից և իմ խոսքի, որոշումների ու վարքագծի մեջ չլինեն այնպիսի բաներ, որոնք կտրտմեցնեն Նրան։

Իհարկե, երբեմն դա չի ստացվում, և ես սայթաքում եմ, սակայն ընկնելուց հետո ամեն ջանք անում եմ, որ ապաշխարեմ, իմ կյանքից հեռացնեմ մեղքը և ուղղեմ սխալներս։ Հենց սա՛ է նշանակում մնալ Տեր Հիսուսի մեջ։ Եվ հենց Նրա՛ շնորհիվ է, որ ամեն օր իմ կյանքում տեսնում եմ Աստծո հրաշքները։ 

Այսօր աղոթում եմ, որ դու նո՛ւյնպես վայելես Տեր Հիսուսի հետ հրաշքներով լի կյանքի լիությունն ու քաղցրությունը։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես