• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 նմբ 2025 թ.

Ընտանեկան խաղաղությունը և օրհնությունը

Հրապարակման ամսաթիվ 25 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշնչի խորհուրդները, պատվիրաններն ու ճշմարտության սկզբունքներն ընդունելը կարող է օրհնություն և խաղաղություն բերել քո ընտանեկան կյանքի մեջ։ Բազմաթիվ ընտանեկան հարաբերություններ են բժշկվել, երբ ընտանիքի անդամներից թեկուզ մեկն ընդունել և սկսել է իր կյանքում կիրառել ամուսնական, ծնող-զավակ կամ քույր-եղբայր հարաբերությունների վերաբերյալ աստվածաշնչյան սկզբունքները։

«Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազանդվե՛ք, ինչպես Տիրոջը: Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու Իր անձը նրա համար մատնեց: Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները. ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում» (Եփեսացիս 5․22,25,28):

«Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։ «Պատվի՛ր քո հորն ու մորը, - սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով,- որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես»։ Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք» (Եփեսացիս 6․1-4

«Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից» (Առակաց 22․6):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այս և նմանատիպ շատ այլ աստվածաշնչյան խորհուրդներ ու պատվիրաններ ուսուցանում են Տեր Աստծու կամքը կյանքի ու ընտանիքի ցանկացած հարաբերության հարցում։ Երբ մենք փոխում ենք մեր մոտեցումներն ու վարքագիծը և համապատասխանեցնում դրանք Աստծու Խոսքի սկզբունքներին, Աստված նախ մեր սիրտն է բժշկում և Իր կամքի գիտությունը դնում մեր ներսում, իսկ հետո նաև բժշկում է մեր լարված փոխհարաբերություններն ու խաթարված մտերմությունները։ 

«Արդ, եթե սեղանի վրա քո ընծան մատուցելիս լինես ու այնտեղ հիշես, որ եղբայրդ քո դեմ որևէ բան ունի, թո՛ղ քո ընծան այնտեղ՝ սեղանի առաջ, և գնա՛, նախ եղբորդ հետ հաշտվի՛ր, ապա արի՛, քո ընծան մատուցի՛ր» (Մատթեոս 5.23-24):

Ի՞նչ տեղ ունի քո կյանքում Աստվածաշունչը։ Ինչպե՞ս ես վերաբերվում ընտանեկան հարաբերություններին առնչվող աստվածաշնչյան ուսուցումներին։ Փորձո՞ւմ ես փոխել քո վերաբերմունքը քեզ վատ վերաբերվող մարդկանց հանդեպ, թե՞ սպասում ես, որ նրանք փոխվեն։ Հարաբերությունների և, հատկապես, ընտանեկան հարաբերությունների մեջ խաղաղարա՞ր ես, թե՞ բոլոր հնարավոր հիմնավորումներն ունես ու գիտես մեղավորներին քո բարկության և կռիվների պարագայում։ 

Ընդունի՛ր Աստվածաշնչի բժշկարար օրհնությունները քո կյանքում և վայելի՛ր ընտանեկան խաղաղությունը Տեր Աստծու հավիտենական Խոսքի սկզբունքների ներքո։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես