• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 23 նմբ 2025 թ.

Բարոյականության և արդարադատության հիմքը

Հրապարակման ամսաթիվ 23 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը համամարդկային արժեք է։ Այն որոշիչ դեր է խաղացել ամբողջական հասարակությունների ձևավորման, մշակութային զարգացման և գեղարվեստի ու գրականության ոգեշնչման, գիտության առաջընթացի, երգի ու երաժշտության տարբեր ոլորտների հղկման ու նրբաճաշակության ձևավորման և շատ ու շատ այլ կարևորագույն հարցերում։ Սակայն Աստվածաշնչի, թերևս, ամենահիմնարար դերակատարումն այն արմատական ազդեցությունն է, որը Տեր Աստծու կողմից հեղինակած բացարձակ ճշմարտության միակ Աղբյուր գրքերի Գիրքը թողել է ամբողջական քաղաքակրթությունների բարոյական արժեքների և արդարադատության սկզբունքների ձևավորման ու կազմավորման հարցում։ 

«Որքա՜ն եմ սիրում Քո օրենքը. ամեն օր այն է իմ մտածմունքը։ Քո պատվիրաններն ինձ իմ թշնամիներից իմաստուն դարձրին, որովհետև դրանք իմն են հավիտյան։ Իմ բոլոր ուսուցիչներից իմաստուն եղա, որովհետև իմ մտածմունքը Քո վկայություններն են։ Ծերերից ավելի խելացի եղա, որովհետև պահում եմ Քո պատվիրանները։ Ամեն մի չար ճանապարհից ոտքերս հետ եմ քաշում, որ Քո Խոսքը պահեմ։ Քո վճիռներից չեմ հեռանում, որովհետև Դու սովորեցնում ես ինձ։ Որքա՜ն քաղցր է Քո խոսքն իմ քիմքին, մեղրից էլ ավելի՝ իմ բերանին։ Քո պատվիրաններով ես իմաստուն եղա, դրա համար ատում եմ ստության ամեն ճանապարհ» (Սաղմոս 119․97-104):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչն իր բժշկարար ազդեցությամբ փոխակերպել է ազգեր ու ժողովուրդներ, բարոյականության ու կարգապահության քարոզության շնորհիվ բարձրացրել է տնտեսություններ ու մղել հասարակությունները գիտատեխնիկական զարգացման նոր մակարդակների։ Հիրավի մեծ են Աստվածաշնչի օրհնությունները ո՛չ միայն մեզ նման անհատների կյանքում, այլև ամբողջական ժողովուրդների ու քաղաքակրթությունների։ 

«Տե՛ր, ո՞վ կկենա Քո վրանում, և ո՞վ կբնակվի Քո սուրբ լեռան վրա։ Նա, ով անբիծ է ապրում, արդարություն է գործում և ճշմարտություն է խոսում իր սրտում։ Նա, ով իր լեզվով չի չարախոսում և չար բան չի անում իր ընկերոջը և նախատինք չի գցում իր դրացու վրա։ Նա, ում աչքերի առաջ անարգված է չարագործը, բայց պատիվ է տալիս Տիրոջից վախ ունեցողներին, ով երդում է տալիս ընկերոջը և չի փոփոխվում, Ով իր արծաթը չի տալիս վարձով և անմեղի դեմ վկայելու կաշառք չի առնում։ Ով որ այս անի, հավիտյան չի սասանվի տեղից» (Սաղմոս 15․1-5):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես