• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 նմբ 2025 թ.

Աստծու Խոսքի բժշկարար հպումը

Հրապարակման ամսաթիվ 14 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները քո սրտի մեջ ընդունելը ո՛չ միայն բժշկում է քո հոգին, շունչն ու մարմինը, այլ զորություն ունի բժշկելու քո կոտրված ու խաթարված հարաբերությունները։ Աստծու Խոսքը զորություն ունի ազատելու քեզ քո կյանքի կախվածություններից ու կապանքներից։ Այն զորություն ունի նաև ազատագրելու քեզ ամեն տեսակի վախերից ու տագնապային մտքերի ծնած անհուսության հոգեվիճակներից։ 

«Այդժամ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8․31-32):

Հարաբերությունների ճգնաժամերը սխալ պահվածքի և Աստծու կամքին հակառակ կատարած գործողությունների արդյունք են։ Երբ մենք հավատարիմ ենք մնում Տեր Հիսուսի փոխանցած ուսուցումներին, ճանաչում ենք Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները, դրանք ազատում են մեզ վիրավորանքի ու չներելու կապանքներից։ 

Աստվածաշունչը խոսում է տարբեր հարաբերությունների մասին՝ ամուսնական, ծնողների և զավակների, ընտանեկան, աշխատանքային, հարևանների միջև և այլն։ Ցանկացած իրավիճակում Աստծու կամքը ճանաչելը մեզ իմաստություն է փոխանցում թանկ գնահատելու մարդուն և նրա հետ մեր հարաբերությունը, ինչպես նաև ներման ու բարության շնորհիվ հաղթելու ու հաղթահարելու ամեն չարիք ու վիրավորանք։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, պակաս կարևոր չէ կախվածություններից ազատագրման բժշկությունը։ Մեղքեր կան, որոնցից չես կարող ազատվել կամքի ուժի շնորհիվ։ Պետք է բացահայտել դրանց հետևում թաքնված սուտը։ Երբ մենք թույլ ենք տալիս, որ Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունները լուսավորեն մեր կյանքի մութ ու խավար անկյունները, բացահայտվում են չարի ուղարկած ստությունները, և բժշկություն ու ազատագրություն է տեղի ունենում։ 

Սատանան խաբում է մարդուն, թե խաղամոլությունը կամ խաղադրույքներն առանց աշխատելու հարստանալու կարճ ճանապարհ են։ Խաբում է, թե թմրանյութերի ժամանակավոր հաճույքը մարդուն երջանիկ կդարձնի։ Խաբում է, թե ծխախոտը նյարդերը կհանգստացնի կամ խմիչքը կթուլացնի սթրեսը, կանցկացնի հոգնածությունը կամ մոռացնել կտա սրտի ցավը։ Այս ամենը ստություններ են։ Եվ երբ մարդը թույլ է տալիս, որ Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտությունները դուրս մղեն դրանք իր սրտից, տեղի է ունենում բժշկություն և ազատագրություն։ Նույնը ճշմարիտ է նաև կպչուն մտքերի ու տագնապային գրոհների պարագայում։ Աստծու Խոսքը բժշկարար ու ազատագրող հատկություն ունի, երբ մարդը ընթերցում է այն՝ փնտրելով հայտնություններ ու դասեր՝ սեփական կյանքից ստությունները հեռացնելու և դրանք Աստծու Խոսքի ճշմարտություններով փոխարինելու համար։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես