• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 13 նմբ 2025 թ.

Երբ ներսդ դատարկ է ու կյանքդ անիմաստ

Հրապարակման ամսաթիվ 13 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, մարդու կյանքում լինում են ժամանակաշրջաններ և իրավիճակներ, երբ նրա ներսն ասես դատարկ լինի, իսկ կյանքի գույները՝ խամրած։ Նման իրավիճակներում ամեն բան կորցնում է իր իմաստը։ Այն, ինչ մի ժամանակ ուրախության աղբյուր էր, դադարում է ուրախություն պատճառելուց։ Մարդը կորցնում է իր խաղաղությունը և պատվում տրտմության մի անհասկանալի շղարշով։ 

Նման ապրումները կարող են լինել հոգնածության կամ միապաղաղության պատճառով, մեծ կորուստներից ու կյանքի հարվածներից հետո կամ տարիքի ու չիրականացած ակնկալիքների արդյունքում։ Սակայն ինչպիսին էլ լինի հուսահատության ու տրտմության ալիքի պատճառը, դրանից ազատվելու դեղամիջոցը մեկն է՝ Աստծու Խոսքի ճշմարտությունների բերած բժշկությունը։ 

«Որդյա՛կ իմ, ուշադի՛ր եղիր իմ խոսքերին և ակա՛նջ դիր իմ ասածներին։ Թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մե՛ջ պահիր, Որովհետև նրանք կյանք են դրանք գտնողների համար և բժշկություն՝ նրանց ամբողջ մարմնին» (Առակաց 4․20-22):

Աստվածաշունչ ընթերցելը դեռ բավարար չէ։ Այն պետք է ընթերցել ուշադիր և կանոնավոր կերպով։ Ինչպես հիվանդ մարդը դեղահաբերն է ընդունում զգուշությամբ, ուշադիր և կանոնավոր կերպով, այնպիսին պետք է լինի մեր վերաբերմունքը Աստծու Խոսքի փոխանցած ճշմարտությունների հանդեպ։ 

Մենք պետք է դասեր ու հայտնություններ փնտրենք Աստվածաշնչի ընթերցանության ժամանակ։ Եվ երբ որևէ դաս ենք քաղում աստվածաշնչյան պատմություններից կամ Սուրբ Հոգին որևէ ճշմարտություն է լուսավորում ու կենդանացնում մեզ համար, մենք պետք է դա պահենք մեր սրտերում։ Նման ճշմարտությունները կյանք ու բժշկություն են դրանք գտնողների համար։ 

«Այս օրենքի գիրքը թող չհեռանա քո շուրթերից, այլ գիշեր-ցերեկ դրա մասի՛ն մտածիր, որպեսզի պահես և կատարես ամենը, ինչ որ գրված է դրա մեջ. այն ժամանակ ճանապարհը դու հաջող կդարձնես և այն ժամանակ հաջողություն կունենաս» (Հեսու 1․8):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ցանկացած ընկճվածություն, հուսահատություն ու իմաստի կորուստ իր բժշկությունն է ստանում Աստծու Խոսքի լուսավորող ու ազատագրող ազդեցության ներքո։ Աստծու Խոսքի մեջ է, որ մենք հասկանում ենք Տեր Աստծու՝ անսահման խորը սերը մեր հանդեպ։ Աստծու Խոսքի շնորհիվ է, որ գիտակցում ենք մեղքի մահաբեր ազդեցությունը և դրանից ազատվելու ու մեղքերի ներում ընդունելու կերպը։ Աստծու Խոսքն է, որ խոսում է կյանքի իմաստի և ջախջախված ու փշրված կյանքերի վերականգնման հնարավորության մասին։ Աստծու Խոսքի մեջ տեղ գտած խոստումների շնորհիվ է, որ սովորում ենք վստահել Աստծուն և ընդունել Նրա պարգևած խաղաղությունը։ 

«Հաստատուն միտք ունեցողին Դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի Քեզ է հուսացել» (Եսայիա 26․3):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես