• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 նմբ 2025 թ.

Հոգևոր ծարավը հագեցնող միակ աղբյուրը

Հրապարակման ամսաթիվ 12 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, Աստծուն սիրող և Նրա հետ իրական մտերմության հարաբերություն ունեցող մարդուն կարելի է տարբերել մի կարևոր բնութագրի շնորհիվ։ Նման մարդը մեծագույն ծարավ է ունենում Տեր Աստծու հետ հաղորդակցության հանդեպ։ Հենց սա՛ է, որ մենք անվանում ենք հոգևոր ծարավ։ 

«Ինչպես եղջերուն է փափագում ջրի առուներին, այնպես էլ իմ անձը փափագում է Քեզ, Ո՜վ Աստված։ Իմ անձը ծարավ է Աստծուն՝ կենդանի Աստծուն. ե՞րբ պիտի գամ և երևամ Նրա առջև» (Սաղմոս 42․1-2):

«Ո՜վ Աստված, Դու ես իմ Աստվածը, Քեզ եմ փնտրում առավոտից. հոգիս ծարավի է Քեզ, մարմինս Քեզ է ցանկանում այս ցամաք ու ծարավ երկրում, որտեղ ջուր չկա» (Սաղմոս 63.1):

Ինչպե՞ս է հնարավոր հագեցնել այս հոգևոր ծարավը։ Տեր Հիսուսը սովորեցնում էր Սուրբ Հոգու մասին և համեմատում Նրան կենդանի ջրերի գետերի հետ։ Սակայն հատկանշական է, որ Հոգու ներբնակությունը մարդու մեջ և Նրա ներկայությունը մարդու կյանքում հնարավոր է դառնում միայն Տեր Հիսուսին ու Նրա խոսքերին հավատալու արդյունքում։ 

«Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող Ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. "Ով Ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն"»։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին Նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր» (Հովհաննես 7․37-39):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ամբողջ Աստվածաշունչը գրված է Աստծու Հոգով։ Աստվածաշունչ անունը հենց Աստվածաշնչի՛ մեջ է գրված։ Սա նշանակում է, որ երբ մենք բացում ենք այն ու ընթերցում, մենք զգում ենք Աստծու Շունչը։ Սուրբ Հոգու հետ մտերմությունը բխում է Նրա կամքին մեր հնազանդությունից։ Մեր հոգևոր ծարավը հագենում է, երբ մենք կարդում ենք Աստծու Խոսքը, ճանաչում Նրա կամքը և հնազանդվում այդ կամքին, որը միշտ սուրբ է, հաճելի և կատարյալ։ 

«…որովհետև ոչ մի մարգարեություն մարդկային կամքի համաձայն չի եղել, այլ ներշնչվելով Սուրբ Հոգուց՝ սուրբ մարդիկ արժանի եղան Աստծու կողմից խոսելու» (Բ Պետրոս 1.21):

Մարդու հոգևոր ծարավը հագեցնող միակ աղբյուրը Սուրբ Հոգու հետ մտերմությունն է, որը բխում է Աստվածաշնչի ճշմարտություններին հնազանդության փափագից։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես