• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 նմբ 2025 թ.

Հոգևոր հաղթանակների հիմքը

Հրապարակման ամսաթիվ 11 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, յուրաքանչյուր քրիստոնյա իր ապաշխարության առաջին իսկ վայրկյանից հայտնվում է հոգևոր պատերազմի մարտադաշտում։ Աստվածաշնչյան ճշմարտությունը մեզ վստահեցնում է, որ այդ պատերազմում մեր թշնամին իր ողջ զորքով իրավունք չունի մոտենալու Քրիստոսի հավատարիմ աշակերտին, քանի որ նա գտնվում է Տեր Աստծու զորավոր պաշտպանության ներքո։ «Տիրոջ հրեշտակը բանակ է դնում Իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց» (Սաղմոս 34․7):

Սակայն Աստվածաշունչը նաև սովորեցնում է, որ թշնամու մարտավարությունը մեզ մոլորության, ստության, կասկածի ու գայթակղության մտքեր ուղարկելն է։ Նրա նպատակը մեկն է՝ գողանալ մեր հավատքը, թուլացնել այն կամ շեղել Աստծու Խոսքի ճշմարտություններից դեպի առասպելներն ու մարդկային երևակայության հորինվածքները։ Պողոս առաքյալը խոսում է հավատքի այս թեժ պատերազմի մասին և սովորեցնում դրանում հաղթելու վստահելի ճանապարհը։ 

«․․․քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10․4-5):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իսկ ինչպե՞ս է հավատացյալը դիմակայում չարի ուղարկած՝ հավատք գողացող կամ սրբությունը ուրացող մտքերին։ Ինչպե՞ս և ի՞նչ հոգևոր զենքերի կիրառությամբ է կերտվում մեր հոգևոր հաղթանակը։ 

«Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու Խոսքն է» (Եփեսացիներին 6.13-17):

Վերը թվարկված բոլոր զենքերը պաշտպանողական նշանակություն ունեն, բացի մեկից։ Անշուշտ, պաշտպանությունը նույնպես կարևոր է, սակայն այսօր ուզում եմ քո ուշադրությունը սևեռել հարձակողական զենքի վրա, որից փախչում է թշնամու զորքը։ Տեր Հիսուսը սատանային հաղթում էր «գրվա՛ծ է» արտահայտությամբ։ Դա նշանակում է, որ Աստծու Խոսքի հանդեպ հավատքը և դրան հնազանդությունն առավել են չարի առաջարկներից ու ուղարկած մտքերից։ Մեր հոգևոր հաղթանակների հիմքն Աստծու Խոսքն է և մեր անսասան հավատքն Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների հանդեպ։  

«Արդ հնազանդվե՛ք Աստծուն, հակառակ կանգնե՛ք սատանային, ու նա ձեզանից կփախչի» (Հակոբոս 4․7):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես