• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 նմբ 2025 թ.

Հույսի աղբյուր՝ անհուսության օրերին

Հրապարակման ամսաթիվ 10 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, Աստված Իր Խոսքն օգտագործում է մեզ հոգևորապես ամրացնելու և հասունացնելու համար։ Աստվածաշունչը մեծագույն օրհնություն է հատկապես դժվարություններով ու անհուսության օրերով անցնող հավատացյալների համար։ Այո՛, երբեմն լինում են կյանքի այնպիսի իրավիճակներ, երբ ո՛չ մի ելք կամ հույսի նշույլ անգամ չի երևում հորիզոնում, իսկ ճնշումներն ու դժվարությունները գնալով խորանում են։ Սակայն Աստվածաշունչն է, որ մեզ սովորեցնում է անգամ ամենաանհույս թվացող իրավիճակներում մեր հայացքն ուղղել հույսի միակ Աղբյուրին՝ Տեր Աստծուն և Նրա օգնությանը։ 

«Եղբայրնե՛ր, չենք ուզում, որ դուք տեղյակ չլինեք այն նեղությանը, որ մեզ պատահեց Ասիայում։ Այն մեր կարողությունից այնքան ծանր էր, որ նույնիսկ մեր ապրելու հույսն էինք կորցրել։ Մենք ինքներս ընդունել էինք մեր մահվան վճիռը, որպեսզի հույսը ոչ թե մեզ վրա դնեինք, այլ Աստծու, որ հարություն է տալիս մեռելներին։ Նա է, որ այնպիսի՜ մահից փրկեց մեզ ու դեռ փրկելու է։ Նրա վրա հույս ունենք, որ տակավին փրկելու է՝ մեզ համար ձեր արած աղոթքի օգնությամբ, որպեսզի մեր հանդեպ բազում մարդկանց ցույց տված շնորհով շատերի կողմից գոհություն մատուցվի Աստծուն մեզ համար» (Բ Կորնթացիս 1․8-11):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, որքան մենք հասունանում ու ամրանում ենք հավատքի կյանքում, այնքան ավելի դյուրին է դառնում փորձությունների ժամանակ Աստծուն վստահելը և Նրա հերթական օգնությանը սպասելը։ Հավատքի կյանքում ամրանալու միջոցը Աստվածաշունչն է՝ Սուրբ Գրքի անհատական ուսումնասիրությունը, Աստվածաշնչի սերտողության խմբերին մասնակցելը կամ Աստվածաշնչի հիմքի վրա կառուցված քարոզներն ու ուսուցումները լսելը։ «…որպեսզի երկու անփոփոխելի բաներով, որոնք ցույց են տալիս, որ անհնար է՝ Աստված սուտ խոսի, մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապավինելով կառչեցինք մեզ առաջարկված հույսից, որը մեզ համար հաստատուն և անշարժ խարիսխ է, որ թափանցում է վարագույրից ներս» (Եբրայեցիս 6․18-19):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես