• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 8 նմբ 2025 թ.

Աղոթքի դասագիրք և ճիշտ աղոթքների ուղեցույց

Հրապարակման ամսաթիվ 8 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչն աղոթքի լավագույն դասագիրքն է և ճիշտ աղոթքների ամենալավ ուղեցույցը։ Աղոթքը Աստծու հետ հաղորդակցվելու միջոցն է, իսկ Աստծու մասին և Նրա հետ հաղորդակցվելու մասին ճշմարիտ գիտելիքը մենք կարող ենք ընդունել միայն և միմիայն Աստծու Խոսքից՝ անսխալական ու ճշմարիտ Աստվածաշնչից։ 

Աստվածաշնչում բազմաթիվ աղոթքների օրինակներ կան, որոնք մեզ համար ուղեցույց կարող են լինել ճիշտ աղոթքների համար։ Իսկ լինո՞ւմ են արդյոք սխալ աղոթքներ։ Այո՛, լինում են։ Որոշ մարդիկ աղոթքի մեջ պահանջներ են ներկայացնում Աստծուն, ինչը մենք չենք տեսնում աստվածաշնչյան որևէ աղոթքի մեջ։ Որոշ մարդիկ աղոթքի մեջ խոսում են սատանայի ու տարբեր ոգիների հետ՝ նրանց որոշակի բաներ արգելելով, ինչը մենք չենք տեսնում Աստվածաշնչում, հատկապես աղոթքների մեջ։ Այո՛, մենք կարող ենք աղոթել դիվահարների համար և արգելել չար ոգիներին գործել տվյալ մարդու կյանքում, սակայն դա չի նշանակում, որ մեր կյանքի տարբեր իրավիճակներում մենք կարող ենք արգելել սատանային կամ չար ուժերին։ Աստված է նրանց արգելողը, և մեր խնդրանքները Տեր Աստծուն պետք է ուղղված լինեն նաև չարին արգելելու կամ չարի ծրագրերը խափանելու հարցերում։ 

«Նույն կերպ էլ սրանք, որ զառանցանքի մեջ մարմինն են պղծում, Աստծու իշխանությունն են անարգում ու փառքը հայհոյում։ Այն դեպքում, երբ Միքայել հրեշտակապետը, սատանայի հետ վիճելով, պատասխան էր տալիս Մովսեսի մարմնի մասին, չհամարձակվեց հայհոյանքի խոսքեր ասելով դատապարտել, այլ ասաց. «Տերը թող քեզ նախատի» (Հուդա 1.8-9):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, վերը բերվածն ընդամենը մեկ օրինակ է, որը սովորեցնում է մեզ ճիշտ և սխալ աղոթքների տարբերությունը։ Աստվածաշնչից ենք սովորում Աստծուց օգնություն խնդրելու աղոթքների մասին, Աստծուն երկրպագելու կամ մեր երախտիքն ու շնորհակալությունը հայտնելու, Նրա ուղղորդումն ու առաջնորդությունը խնդրելու և շատ ու շատ այլ աղոթքների մասին։ 

«Սա է այն վստահությունը, որ Նրա նկատմամբ ունենք, թե ինչ որ ըստ Նրա կամքի խնդրում ենք, լսում է մեզ» (Ա Հովհաննես 5․14):

Աստվածաշնչի շնորհիվ ենք ծանոթանում Աստծու կամքին և ընդունում այն խոստումը, որն ըստ Աստծու կամքի խնդրելու դեպքում ստանալու ենք Տիրոջից։ Աստվածաշունչն աղոթքի լավագույն դասագիրքն է և ճիշտ աղոթքների լավագույն ուղեցույցը։ Այսօր ընդունի՛ր աղոթքի մասին աստվածաշնչյան ուսուցումների օրհնությունները քո կյանքում, բժշկի՛ր քո աղոթքի կյանքը և սկսի՛ր աղոթել ըստ Աստծու կամքի ու Նրա ուսուցանած աղոթքի սկզբունքների։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես