• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 6 նմբ 2025 թ.

Վախի ու անհանգստությունների դեղամիջոցը

Հրապարակման ամսաթիվ 6 նմբ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այն նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի սահմանագծի հատման աննախադեպ իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, վախը և անհանգստությունները հավատք են սուտ մտքերի հանդեպ։ Աստվածաշունչը և հոգևոր ճշմարտությունները քո սրտի մեջ ընդունելը իրական դեղամիջոց է ցանկացած վախի, անհանգստության և տագնապ ծնող մտքերի դեմ։ 

«Ես դիմեցի Տիրոջը, և Նա պատասխան տվեց ինձ և իմ ամեն սարսափից ազատեց ինձ» (Սաղմոս 34․4):

Տարբեր մարդիկ տարբեր միջոցների են դիմում վախերից ու տագնապներից ազատվելու համար։ Աստվածաշունչը մեզ լավագույն և դարերի մեջ փորձված ու շատերի կողմից վկայված դեղամիջոց է առաջարկում։ Դիմի՛ր Տիրոջը, և Նա կազատի քեզ քո բոլոր վախերից ու սարսափներից։ Ինչպե՞ս։ 

«Մեծ խաղաղություն կա Քո օրենքը սիրողների համար, և գայթակղություն չկա նրանց համար։ Տե՛ր, ես սպասում եմ Քո փրկությանը և կատարում եմ Քո պատվիրանները։ Իմ անձը պահում է Քո վկայությունները, և ես շատ եմ սիրում դրանք։ Ես պահում եմ Քո պատվիրաններն ու վկայությունները, որովհետև իմ բոլոր ճանապարհները քո առաջ են» (Սաղմոս 119․165-168): 

Աստվածաշունչը սովորեցնում է, որ մեծ խաղաղություն կա Աստծու Խոսքը սիրողների համար։ Տեր Հիսուսը նույնպես սովորեցնում էր այն մեծ ապահովության ու անվտանգության մասին, որը բխում է Իր Խոսքերը ո՛չ միայն լսելուց, այլև այդ խոսքերին հնազանդվելուց։ 

«Արդ, ամեն ոք, ով լսում է Իմ այս խոսքերն ու դրանք կատարում, կնմանեցնեմ մի իմաստուն մարդու, որն իր տունը կառուցեց ժայռի վրա։ Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին և զարկեցին տանը, բայց այն չկործանվեց, որովհետև ժայռի վրա էր հաստատված։ Իսկ ամեն ոք, ով լսում է Իմ այս խոսքերն ու դրանք չի կատարում, կնմանվի մի անխելք մարդու, որն իր տունը կառուցեց ավազի վրա։ Անձրևը եկավ, գետերը հորդեցին, քամիները փչեցին, զարկեցին տանը, ու այն կործանվեց, և նրա կործանումը մեծ եղավ» (Մատթեոս 7.24-27):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այսօր ընդունի՛ր վախերից ու տագնապներից ազատագրվելու աստվածաշնչյան այս օրհնությունը։ Որոշում կայացրո՛ւ սիրելու Աստծու Խոսքի հայտնություններն ու դրանում պարփակված գիտելիքը։ Հիշի՛ր, որ վախերն ընդամենը սուտ մտքեր են, որոնց դեղամիջոցը ճշմարտությունն է՝ ճշմարտությունը ճանաչելը և ճշմարտության մեջ հաստատվելը։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես