• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 1 նմբ 2025 թ.

Քո հավատքը քո փրկության բանալին է

Հրապարակման ամսաթիվ 1 նմբ 2025 թ.

Այս ուղերձով մենք աննախադեպ մի շարք ենք սկսում, որը տարբերվելու է մեր բոլոր նախորդ ուղերձների շարքերից։ Այն ուղիղ մեկ ամիս է տևելու՝ երեսուն օր, և լինելու է մեկ թեմայի շուրջ։ Ուղերձների շարքը կրում է «Աստվածաշնչի օրհնությունները քո կյանքում» անվանումը։ Այս աննախադեպ շարքը նվիրված է YouVersion աստվածաշնչյան հավելվածի (bible.com) մեկ միլիարդ բաժանորդի աներևակայելի սահմանագծի հատման ցնցող իրադարձությանը։

Սիրելի՛ Ընկեր, այս շարքի առաջին ուղերձի մեջ խոսելու ենք Աստվածաշնչի բերած ամենակարևոր օրհնության՝ մարդկության փրկության համար անհրաժեշտ հավատքի հիմքի մասին։ Մենք գիտենք, որ առանց հավատքի չկա փրկություն։ Իսկ փրկարար հավատքը միայն և միմիայն կարող է հիմնված լինել Տիրոջ փոխանցած ուսուցումների վրա, որոնք մեզ հասանելի են դառնում հե՛նց Աստվածաշնչի շնորհիվ։ 

«Ուրեմն հավատը լսելուց է, իսկ լսելը՝ Քրիստոսի խոսքից» (Հռոմեացիս 10.17):

Շատերը հավատում են Քրիստոսին, սակայն չգիտեն ու չեն հավատում Նրա խոսքերին։ Մարդը կարող է անգամ իր պատկերացումների մեջ Քրիստոսի որոշակի կերպար ստեղծել ու հավատալ իր մտքում ստեղծածին։ Սակայն նման հավատքը մարդուն միայն դեպի հավիտենական կործանման կարող է հասցնել։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, փրկարար հավատքը միայն և միմիայն աստվածաշնչյան ուսուցումների վրա հիմնված հավատքն է։ Շատ շատերը կարող են հավատալ Աստծու գոյությանը, սակայն փրկվելու են միայն այն մարդիկ, որոնք կհավատան Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին։ 

Եթե չկա Աստվածաշնչի հանդեպ հավատք, չի կարող լինել փրկություն։ Հե՛նց Աստվածաշնչի շնորհիվ ենք մենք տեղեկանում մեր հանդեպ Տեր Աստծու սիրո և Գողգոթայի խաչի մեծագույն զոհի մասին։ Աստվածաշունչն է մեզ պատմում տիեզերքի արարման և մարդկության պատմության ակունքների մասին։ Աստվածաշունչն է, որ պատմում է նաև ամեն բանի ավարտի և յուրաքանչյուր մարդուն սպասվող դատաստանի մասին։ 

Աստծու Խոսքը՝ Աստվածաշունչը, բացարձակ ճշմարտության միակ Աղբյուրն է և ամենահեղինակավոր Խոսքը, որն Աստված անգամ Իր անունից է բարձր դասել։ 

«Երկրպագություն պիտի անեմ Քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ Քո անվանը Քո ողորմության համար և Քո ճշմարտության համար, որովհետև Դու Քո ամեն անունից Քո խոսքը բարձրացրիր» (Սաղմոս 138․2):

Արժե՛ երկրպագել Աստծուն Նրա ճշմարտության և Խոսքի համար։ Իմաստուն մարդն իր կյանքը կնվիրի Աստծու Խոսքի մեջ Աստծուն ու հոգևոր ճշմարտությունները ճանաչելու օրհնյալ ընթացքին և փրկության պարգևը կընդունի Աստծուց Նրա Խոսքի հանդեպ անսասան հավատքի շնորհիվ։ 

Իսկ դու կանոնավոր կերպով ժամանակ տրամադրո՞ւմ ես Աստվածաշունչ ընթերցելուն․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես