• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 29 հկտ 2025 թ.

Ամենահաջողված մարդիկ փոքր սկիզբ են ունեցել

Հրապարակման ամսաթիվ 29 հկտ 2025 թ.

Երբևէ ինքդ քեզ տվե՞լ ես այս հարցը. «Ինչո՞ւ պետք է հենց ե՛ս ստանձնեի այս պատասխանատվությունը: Ինձնից շատ ավելի տաղանդավորները կան: Ես այնքան էլ հարմար չեմ նման պատասխանատու գործի համար»։

Սիրելի՛ Ընկեր, կա՞ արդյոք մի մարդ, որ սովորել է վազել՝ նախքան քայլել սովորելը, կամ սովորել է երգել՝ նախքան խոսել սովորելը։ 

Բոլոր մեծ ծրագրերը սկսում են իրագործվել հաջողված փոքր քայլերի շնորհիվ, որոնց ամբողջացումն է, որ բերում է երազանքների իրականացմանն ու ծրագրերի իրագործմանը։ 

Աստված քո սրտում նույնպես երազանքներ ու գաղափարներ է դրել… Նա խոսում է քո հոգու հետ:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, նախքան քո լույս աշխարհ գալը՝ Աստված արդեն իսկ զորավոր օրհնություններ է պատրաստել քեզ համար (տե՛ս Եփեսացիս 2․1 խոսքը)։

Այսօր ուզում եմ քեզ քաջալերել, որ այլևս չհետաձգես քո երազանքի իրականացման համար անհրաժեշտ առաջին քայլը կատարելը։ Դրա համար, անշուշտ, քաջություն է պետք։ Սակայն ուզում եմ քեզ հայտնել, որ ես աղոթելու եմ քեզ համար։ Տեր Աստծու հետ և Նրա օգնությամբ դու կարող ես անել ավելին, քան կարող ես պատկերացնել: 

Առաջարկում եմ միասին աղոթել ու խնդրել Տիրոջը, որ զորացնի քեզ և բացահայտի թե՛ քո կյանքում Իր ունեցած ծրագրերը և թե՛ այն քայլերը, որոնք պետք է իրագործես քո երազանքի իրականացման ճանապարհին։ Աղոթե՛նք․ «Տե՛ր, ես պատրաստ եմ արձագանքելու Քո կոչին և մուտք գործելու այն կանչվածության մեջ, որը Դու ես պատրաստել ինձ համար: Հավատում եմ, որ Դու իմ կյանքի համար հրաշալի ծրագիր ունես և պատվիրել ես, որ ես Քո փառքի համար հատուկ գործեր իրականացնեմ: Ես վստահում եմ Քեզ իմ կյանքի համար ունեցած Քո ծրագրերի հարցում: Խնդրում եմ՝ լցրո՛ւ ինձ Քո զորությամբ և ուժ ու քաջություն ինձ պարգևի՛ր, որպեսզի կատարեմ այն ամենը, որ Քո կամքն է ինձ թելադրում։ Շնորհակալ եմ, Տե՛ր, ինձ պաշտպանելու և ինձ հետ իմ ամեն քայլի մեջ լինելուդ համար: Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես