• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 հկտ 2025 թ.

Աստվածավախությունը հեռացնում է բոլոր վախերը

Հրապարակման ամսաթիվ 25 հկտ 2025 թ.

Մենք մոտենում ենք «Աստվածավախության օրհնությունները» անվանումը կրող շարքի ավարտին։ Իրապես զորավոր են աստվածավախ մարդու օրհնությունները, և մեր նախորդ ուղերձների մեջ տեսանք, թե ինչպիսի զորավոր բարիքներ է Աստված պատրաստել Տիրոջ երկյուղն ունեցող մարդկանց համար։

Սիրելի՛ Ընկեր, այս ուղերձի մեջ խոսելու ենք աստվածավախության ևս մեկ շատ կարևոր օրհնության մասին։ Աստվածավախությունը հեռացնում է բոլոր տագնապները։ Այո՛, աստվածավախությունը հեռացնում է բոլոր վախերը։ 

Մերօրյա ամենատարածված խնդիրներից մեկը տագնապային մտքերն են ու անիրական վախերը, որոնք գողանում են մարդկանց խաղաղությունն ու ուրախությունը։ Որքա՜ն շատ են մեր օրերում վախի տագնապային մտքերի անասելի ճնշման տակ ապրող մարդիկ։ Եվ որքա՜ն մեծ է լինում նման մարդկանց ցնծությունը, երբ Տեր Հիսուսն ազատագրում է նրանց ու ազատում վախերի ու տագնապների իրական ու ճնշող բեռներից։ 

Աստվածավախությունը չարիքից հեռանալն է և Տիրոջ պատվիրաններով ապրելու փափագը։ Տեր Հիսուսը սովորեցնում էր․ «Դուք Իմ բարեկամներն եք, եթե անեք այն, ինչ Ես պատվիրում եմ ձեզ» (Հովհաննես 15․14):

Եվ ահա Տեր Հիսուսի խոսքը՝ ուղղված Իր բարեկամներին՝ նրանց, ովքեր փափագ ու երկյուղ ունեն Իր պատվիրաններին հնազանդ կյանք ապրելու հանդեպ։ 

«Բայց ասում եմ ձեզ՝ Իմ բարեկամներին. մի՛ վախեցեք նրանցից, որ մարմինն են սպանում ու դրանից հետո ավելին չունեն անելու։ Բայց ձեզ ցույց կտամ, թե ումի՛ց պետք է վախենաք։ Նրանի՛ց վախեցեք, Ով սպանելուց հետո գեհենի մեջ նետելու իշխանություն ունի. այո՛, ասում եմ ձեզ, նրանի՛ց վախեցեք» (Ղուկաս 12․4-5):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, երբ աստվածավախ մարդիկ երկյուղ են ունենում Աստծուց, գիտակցում են և վստահ են լինում Տեր Աստծու պաշտպանության ներքո իրենց ապահովության մեջ։ Աստծուց երկյուղ ունեցող մարդը լցվում է Տիրոջ Խոսքի ու խոստումների հանդեպ վստահությամբ։ Աստծուց երկյուղ ունեցող մարդն անսասան հավատք է զարգացնում իր սրտում, որը վանում է բոլոր տեսակի վախերն ու տագնապները։ Հավատքը վանում է բոլոր վախերը։ Աստվածավախությունը հավատքի աճի ու ամրացման նախապայմանն է։ Աստվածավախությունը Տեր Աստծու հետ մտերմության բանալին է։ Տիրոջ երկյուղն ունեցողները ազատվում են բոլոր տեսակի վախերից ու տագնապներից։ Իսկ դու ունե՞ս Աստծու երկյուղը քո կյանքում․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես