• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 23 հկտ 2025 թ.

Աստվածավախությունը և եկեղեցու աճը

Հրապարակման ամսաթիվ 23 հկտ 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածավախության օրհնությունները» անվանումը։ Եկեղեցու աճի թեման շատ քննարկված և շատ պահանջված հարց է, որի շուրջ բազմաթիվ ուսուցումներ ու վերլուծություններ կան։ Յուրաքանչյուր նվիրյալ քրիստոնյա, որ ընդունել է ավետարանելու և աշակերտներ բարձրացնելու Տեր Հիսուսի Մեծ Հանձնարարականը, փափագելով փափագում է եկեղեցու աճին, որը նույնն է, թե ասենք՝ ավելի ու ավելի շատ հոգիների փրկությանը։

Սիրելի՛ Ընկեր, իսկ ի՞նչ է սովորեցնում եկեղեցու աճի վերաբերյալ հե՛նց Աստվածաշունչը։ Ո՞ր եկեղեցիներն են, որ աճում են ո՛չ թե մարդկանց քանակային իմաստով, այլ փրկվածների, ո՛չ թե եկեղեցու այցելուների, այլ՝ աշակերտ դարձած ներկա և ապագա ծառայողների, որոնք Քրիստոսի հավատարիմ մշակներն են և Նրա պատվիրանների հանդեպ հնազանդության երկյուղ ունեցող մարդիկ։

«Բայց եկեղեցին ամբողջ Հուդայում, Գալիլեայում և Սամարիայում խաղաղության մեջ էր. հիմնավորվելով և Տիրոջ երկյուղով ընթանալով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր» (Գործք Առաքելոց 9.31): 

Աստվածաշունչը խոսում է եկեղեցու աճի համար անհրաժեշտ գործոնների մասին։ Դրանցից առաջինն այն է, որ եկեղեցին խաղաղության մեջ էր։ Եկեղեցու ներսում՝ հավատացյալների ու ծառայողների միջև չկային պայքարներ ու պատերազմներ։ Նրանք բոլորը, որպես մեկ բանակ, ներգրավված էին հավատքի բարի պատերազմի մեջ՝ հոգիների փրկության պայքարի և Քրիստոսի Բարի Լուրը հնարավորինս շատ մարդկանց փոխանցելու հանձնարարության իրագործման հարցերում։

Երկրորդը ճիշտ ուսուցման մեջ հիմնավորվելն է։ Սա չափազանց կարևոր է եկեղեցու համար և իրական աճի բաղկացուցիչ մասն է։ Շատ եկեղեցիներ աճում են առանց ճշմարիտ ուսուցումների հիմքի։ Այդպիսի եկեղեցիները նման են առանց հիմքի կառուցված բարձրահարկ շենքերի։ Դրանք արագ վեր են խոյանում, սակայն նույնպիսի արագությամբ քանդվում են՝ իրենցից հետո թողնելով հավատքից հիասթափված մարդկանց հոծ բազմություններ։

«Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին։ Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան։ Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը և աղոթքներին» (Գործք Առաքելոց 2․41-42): 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եկեղեցու աճի երրորդ կարևորագույն գործոնը աստվածավախությունն է՝ «Բայց եկեղեցին․․․ Տիրոջ երկյուղով ընթանալով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր»։ Առանց Տիրոջ երկյուղի չի կարող լինել հարատև ու կայուն աճ։ Աստվածավախությունն է, որ ապահովում է Սուրբ Հոգու ներկայությունը եկեղեցում։ «Մի շառավիղ դուրս կգա Հեսսեի բնից, մի ընձյուղ կբուսնի նրա արմատներից։ Նրա վրա պիտի հանգչի Տիրոջ Հոգին, իմաստության և հանճարի Հոգին, խորհրդի և զորության Հոգին, գիտության և Տիրոջ երկյուղի Հոգին։ Նրա հաճույքը Տիրոջ երկյուղը կլինի…» (Եսայիա 11․1-3): 

Առանց Սուրբ Հոգու եկեղեցում չի կարող գրանցվել իրական ու կայուն աճ։ Սակայն արդյո՞ք մենք գիտակցում ենք, որ Աստվածաշունչը Սուրբ Հոգուն կոչում է նաև Տիրոջ երկյուղի Հոգի։ Արդյոք գիտակցո՞ւմ ենք, որ Տեր Հիսուսի մասին խոսելիս Աստվածաշունչը մեզ ուսուցանում է, որ Տեր Հիսուսի հաճույքը Տիրոջ երկյուղն էր․․․ Արդյոք մեզ համար Տիրոջ երկյուղը նո՞ւյնպես հաճույք է։ Արդյոք մենք նմա՞ն ենք մեր Տիրոջը աստվածավախության հանդեպ մեր փափագի ու հաճույքի հարցում։ «Բայց եկեղեցին․․․ Տիրոջ երկյուղով ընթանալով՝ Սուրբ Հոգու մխիթարությամբ աճում էր»։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես