• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 21 հկտ 2025 թ.

Մեղքի հետ անհամատեղելիությունը

Հրապարակման ամսաթիվ 21 հկտ 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածավախության օրհնությունները» անվանումը։ Նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, որ Աստվածաշունչը սովորեցնում է աստվածավախության և մարդու իմաստության ուղիղ կապի մասին։ Կա՞ աստվածավախություն, ուրեմն մարդը ժամանակի ընթացքում Աստծուց իմաստություն է ընդունելու, որը դրսևորվելու է նրա կյանքի տարբեր ոլորտներում։ Չկա՞ աստվածավախություն, ուրեմն մարդը կորցնելու է անգամ այն իմաստությունը, որն ունեցել էր նախկինում։ Սիրելի՛ Ընկեր, իսկ ինչպե՞ս կարող ենք ես և դու ստուգել, թե արդյոք մեր կյանքում կա՞ Տիրոջ երկյուղը, թե՞ այն բացակայում է մեր կյանքից։ Բնականաբար, այս հարցի պատասխանը նույնպես կարող ենք գտնել հոգևոր գիտելիքի միակ ճշմարիտ ու անսխալական աղբյուր Աստվածաշնչում։ «Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է» (Առակաց 8.13): Աստվածավախությունը և մեղքի հանդեպ հանդուրժողականությունն անհամատեղելի երևույթներ են։ Եթե քո կյանքում կա մեղքի հանդեպ սեր կամ դու սովորություն ունես արդարացնելու քո կյանքում առկա մեղքերը, ապա սա խոսում է աստվածավախության բացակայության մասին։ «Եթե ասենք, թե մեղք չունենք, ինքներս մեզ ենք խաբում, և մեր մեջ ճշմարտություն չկա։ Իսկ եթե մեր մեղքերը խոստովանենք, Նա հավատարիմ է ու արդար՝ մեր մեղքերը ներելու մեզ և մաքրելու մեզ ամեն անիրավությունից։ Եթե ասենք, թե մեղք չենք գործել, Նրան ստախոս ենք հանում, և Նրա խոսքը մեր մեջ չէ» (Ա Հովհաննես 1․8-10): Չկա մարդ այս աշխարհում, որ կարողանա ասել, թե ինքը բացարձակապես ազատ է մեղքից և ոչ մի մեղք չկա իր կյանքում։ Աստվածավախությունը ո՛չ թե մեղքի բացակայությունն է կամ անսխալական կյանքը, այլ մեղքի հանդեպ մեր վերաբերմունքը։ «Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է»։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, արդյոք դու ատո՞ւմ ես չարությունը։ Արդյոք ատո՞ւմ ես այն ամենը, ինչը հակառակ է Տեր Աստծու կամքին և Նրա փոխանցած սկզբունքներին։ Արդյոք ատո՞ւմ ես մեղքն ու անօրենությունը։ Աստվածավախ մարդիկ ատում են չարիքն ու անօրենությունը։ Աստվածավախություն չունեցող մարդիկ մեղմացնում են իրենց մեղքը, թեև կարող են ատել մյուսների կյանքում առկա մեղքերը։ Մեղքը սիրելը, մեղքն արդարացնելը կամ այն թաքցնելն ու փայփայելը խոսում են Տիրոջ երկուղի բացակայության մասին։ «Արդ այսպիսի խոստումներ ունենալով, սիրելինե՛ր, հոգու և մարմնի ամեն պղծությունից ինքներս մեզ մաքրենք և սրբությունը Աստծու երկյուղով կատարյալ դարձնենք» (Բ Կորնթացիս 7․1):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես