• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 20 հկտ 2025 թ.

Աստվածավախությունը և իմաստությունը

Հրապարակման ամսաթիվ 20 հկտ 2025 թ.

Աստվածավախությունը և իմաստությունը

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Աստվածավախության օրհնությունները» անվանումը։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է, որ իմաստությունը մարդուն ի ծնե տրվող որակ կամ հատկանիշ չէ։ Մարդն այն ձեռք է բերում իր կյանքի ընթացքում։ Եվ կարևորագույն գործոնը, որը մարդու կյանքում ապահովում է իմաստության առկայությունն ու աճը, աստվածավախությունն է։ 

Սիրելի՛ |FNAME|, Տեր Աստծու փառահեղությունը, Նրա սրբությունը, ողորմածությունն ու սերը, ինչպես նաև Տիրոջ մյուս որակները գիտակցելը մեր մեջ նախ զարգացնում է աստվածավախության օրհնյալ որակը, որի հիման վրա էլ մարդու մեջ ավելի ու ավելի է աճում իրական ու անապական իմաստությունը։ 

«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն» (Առակաց 9․10):

Աստվածավախություն չունեցող մարդիկ դեռ լիովին չեն ճանաչում Աստծուն։ Չեն ճանաչում այն աստիճանի, որ ակնածանք ու երկյուղ ունենան Աստծուց՝ հեռանալով մեղքից ու չարիքից։ Փոխարենը նման մարդիկ ասում են, թե հարգում են Աստծուն, բայց ապրում են այնպես, ինչպես իրենք են կամենում կամ ինչպես իրենք են ճիշտ գտնում։ 

«Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է. բարի խոհեմություն է բոլոր նրանց համար, ովքեր անում են այն. նրա օրհնությունը մնում է հավիտյան» (Սաղմոս 111․10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ |FNAME|, աստվածավախությունը հավատք է, որ մեզ անսահման մեծ սիրով սիրող երկնային Հայրը միշտ տեսնում է մեզ և գիտի մեր մտքերը, տեսնում է մեր գործերը և լսում մեր խոսքերը։ Աստվածավախությունը խորը հարգանք ու մեծագույն ակնածանք է Տեր Աստծու հանդեպ և երկյուղ՝ որևէ կերպով Նրա կամքին հակառակ գնալուց։ Աստվածավախությունը բխում է Տեր Աստծու ճանաչողությունից և մղում է աստվածավախ մարդուն դեպի Աստծու կամքին հնազանդության կյանքը։

«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները» (Առակաց 3․5-6):

Իմաստությունը շատ գիտելիք ունենալը չէ։ Իմաստությունը շատ փող կամ ունեցվածք ունենալու մեջ չէ։ Իմաստությունն անգամ հեղինակավոր կամ հայտնի մեկը լինելու մեջ չէ։ Իմաստությունը Տեր Աստծուն Աստվածաշնչի շնորհիվ ճանաչելն է և Նրա հանդեպ սուրբ երկյուղ ունենալը։ Մարդն ինքն է ընտրում՝ ընթանա՞լ այն ճանապարհով, որը դեպի իմաստություն է տանում, թե՞ մերժել աստվածճանաչողության ուղին և գնալ սեփական պատկերացումների ընթացքով։ 

«․․․ի՞նչ է պահանջում քեզանից քո Տեր Աստվածը. միայն այն, որ վախենաս քո Տեր Աստծուց, ընթանաս Նրա բոլոր ճանապարհներով, սիրես Նրան ու պաշտես քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով և քո ամբողջ հոգով» (Բ Օրինաց 10․12):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես