• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 12 հկտ 2025 թ.

Աստված քո սրտում ուզում է սրբություն տեսնել

Հրապարակման ամսաթիվ 12 հկտ 2025 թ.

Այս ուղերձով մենք ավարտում ենք «Ի՞նչ է Աստված ուզում տեսնել քո սրտում» անվանումը կրող ուղերձների շարքը։ Այսօր ուզում եմ, որ միասին խորհենք սրբության մասին։ Աստված քո սրտում ուզում է սրբություն տեսնել։ Ինչո՞ւ է սրբությունը կարևոր Տեր Աստծու համար։ 

Սիրելի՛ Ընկեր, Տեր Աստծու փափագն է մեր սրտում սրբություն տեսնելը։ Սրբությունը անսխալականությունը չէ։ Անսխալական միայն Աստված է։ Մարդը միշտ եղել է և մնում է սխալական։ Սակայն սրբությունը մի որակ է, որը հավատացյալ մարդուն առանձնացնում է աշխարհի սկզբունքներով ապրող մարդկանցից։

«Քանի որ Աստծու կամքը սա է՝ ձեր սրբությունը…» (Ա Թեսաղոնիկեցիս 4.3):

Սրբությունն այն է, ինչ տարբերում է փրկված մարդուն չփրկված մարդուց։ Սրբությունն առանձնացնում է Քրիստոսի ճշմարիտ հետևորդներին Քրիստոսին մերժող մարդկանցից։ Սրբությունը բարդ չէ հասկանալը։ Այն մարդու վերաբերմունքն է Տեր Աստծու կամքի հանդեպ։ Սրբությունը Աստծո Խոսքի սկզբունքներին ու պատվիրաններին հնազանդությամբ արձագանքելու վերաբերմունքն է։ 

«Բոլորի հետ հետամո՛ւտ եղեք խաղաղության և սրբության, առանց որի ոչ ոք Տիրոջը չի տեսնի» (Եբրայեցիս 12․14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստված քո սրտում ուզում է սրբություն տեսնել՝ այն սրբությունը, որը բխում է Իր Խոսքի հանդեպ քո զգույշ և ուշադիր վերաբերմունքից։ Աստված չի նայում մեր սայթաքումներին։ Աստված նայում է Իր կամքին հնազանդվելու մեր փափագին։ Եվ Նա մեզ արդեն իսկ սուրբ է տեսնում, եթե մեր սրտում կա հնազանդության այդ փափագը, սակայն դեռ ամեն բան չէ, որ ստացվում է։

«Երիտասարդն ինչո՞վ պիտի մաքուր պահի իր ճանապարհը. զգույշ լինելով Քո խոսքի համեմատ» (Սաղմոս 119․9):

Աստված մեր սրտում սրբություն է ուզում տեսնել։ Սրբության հականիշը աշխարհասիրությունն է։ Մարդիկ կա՛մ աշխարհն են սիրում, կա՛մ Աստծուն։ Մարդը կա՛մ աշխարհի գանձերի ու առաջարկած հաջողության համար է գործում, կա՛մ ձգտում է իր գանձերը Երկնքում դիզել։ Աստված փնտրում է սրբության կյանքով ապրող մարդկանց, որպեսզի զորացնի ու օրհնի նման մարդկանց փրկությամբ ու արդարությամբ։ Աստված քո սրտում ուզում է սրբություն տեսնել։ 

«Ո՞վ պիտի գնա դեպի վեր՝ Տիրոջ լեռը, և ո՞վ պիտի կանգնի Նրա սուրբ տեղում։ Նա, ով մաքուր է ձեռքով և սրտով անարատ. ով իր անձն անիրավության չի տալիս և չի երդվում նենգամտությամբ։ Նա օրհնություն կստանա Տիրոջից և իր փրկության Աստծուց՝ արդարություն» (Սաղմոս 24․3-5):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես