• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 հկտ 2025 թ.

Աստված քո սրտում ուզում է հնազանդություն տեսնել

Հրապարակման ամսաթիվ 11 հկտ 2025 թ.

Մենք մոտենում ենք «Ի՞նչ է Աստված ուզում տեսնել քո սրտում» անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Այս շարքի նախավերջին ուղերձի մեջ ուզում եմ խոսել հնազանդության կարևորության մասին։ Բազմաթիվ մարդիկ են ոգևորված խոսում հավատքի ու Տեր Աստծու մասին։ Սակայն քչերն են, որ Աստծու հանդեպ սերն ապացուցում են Նրա պատվիրաններին իրենց հնազանդությամբ։

Սիրելի՛ Ընկեր, Աստված քո սրտում ուզում է հնազանդություն տեսնել Իր Խոսքի մեջ փոխանցած սկզբունքների ու պատվիրանների հանդեպ։ Առանց այդ հնազանդության ցանկացած հավատք մեռած հավատք է, որը չի կարող որևէ օգուտ տալ մարդուն։ Հավատք ունեցող, սակայն առանց Աստծու կամքին հնազանդության ապրող մարդը խաբում է ինքն իրեն և գահավիժում է դեպի հավիտենական կործանում, որից նրան կարող է ազատել միայն խորը և արմատական ապաշխարությունը։ 

«Նրանով ենք ճանաչում, որ սիրում ենք Աստծու զավակներին, երբ սիրում ենք Աստծուն և Նրա պատվիրանները պահում։ Որովհետև սա է Աստծու սերը. որ պահենք Նրա պատվիրանները։ Նրա պատվիրանները ծանր չեն, որովհետև ամեն ոք, ով Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին։ Սա՛ է այն հաղթությունը, որ աշխարհին հաղթեց, այսինքն՝ մեր հավատը» (Ա Հովհաննես 5․2-4):

Աստված իմ և քո սրտում ուզում է հնազանդություն տեսնել Իր Խոսքի հանդեպ, քանի որ միայն Նրա կամքը կատարողներն են, որ մտնելու են Երկնքի Արքայություն։ Տեր Հիսուսը հստակ ու միանշանակ խոսում էր այս մասին և սովորեցնում այս հավիտենական ճշմարտությունը։ 

«Ոչ թե ամեն Ինձ "Տե՛ր, Տե՛ր" ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ Երկնքում է։ Այն օրը շատերն Ինձ կասեն. "Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք, Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով շատ հրաշքներ գործեցինք"։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. "Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ» (Մատթեոս 7․21-23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեր հավատքի թշնամին մի մեծ սուտ է ներշնչել իր իշխանության տակ ապրող մարդկանց, որպեսզի վերջիններս հեռու մնան ապաշխարությունից։ Այդ մարդիկ հավատում են, թե ոչ ոք չի կարող ապրել այն պատվիրաններով, որ Տեր Աստված է փոխանցել մարդկանց։ Սա սատանայի հորինած ամենամեծ ստերից մեկն է։ Մենք արդեն կարդացինք, որ Նրա պատվիրանները ծանր չեն։ Ավելին՝ Տեր Աստված Իր շնորհի գերբնական օգնությունն է խոստանում բոլոր այն մարդկանց, որոնք սրտանց կհավատան Իր խոսքերին ու փափագելով կփափագեն դրանց հնազանդվելուն։ «Որդուն հավատացողը հավիտենական կյանք ունի, իսկ Որդուն չհնազանդվողը կյանք չի տեսնի, այլ Աստծու բարկությունը կմնա նրա վրա» (Հովհաննես 3.36):

Մեղքի կյանքը սիրող ու անօրենության ընթացքով ապրող մարդկանց անխուսափելիորեն սպասում է Տեր Աստծու բարկությունը։ Աստված այնքա՜ն խորն ու մեծ սիրով է սիրում մարդկանց, որ այսօր զգուշացնում է մեզ, որպեսզի վաղը մենք չկանգնենք այնպիսի մի փաստի առջև, որը հնարավոր չի լինելու փոխել։ Աստված մեր սրտում ուզում է հնազանդություն տեսնել, քանի որ սիրում է մեզ և չի ուզում, որ մենք ապրենք խաբված ու գնանք դեպի հավիտենական կորուստը։ Ընդհակառակը՝ Նա մեր փրկությունն ու լույսի ազատության մեջ ապրելն է փափագում։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես