• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 28 սպտ 2025 թ.

Աստված օրհնում է Իր ժառանգությունը

Հրապարակման ամսաթիվ 28 սպտ 2025 թ.

Այս ուղերձով մենք ավարտում ենք «Իմաստություն և դասեր Սաղմոս 28.6-9 հատվածից» անվանումը կրող շարքը։ Հուսով եմ, որ այն օրհնություն էր քեզ համար և բացահայտեց հոգևոր ճշմարտություններ, որոնք դրական ազդեցություն կունենան քո հավատքի ընթացքի վրա և Աստծու հետ մտերմության հարաբերության ձևավորման առումով։ «Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը Նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ։ Տերն Իր ժողովրդի զորությունն է. Նա է փրկության զորավոր ամրոցն Իր օծյալի համար։ Փրկի՛ր Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան» (Սաղմոս 28․6-9):

Սիրելի՛ Ընկեր, այո՛, Աստված օրհնում է Իր ժառանգությունը։ Նա խնամք է տանում Իր իշխանության ներքո լինող մարդկանց համար և բարձրացնում նրանց։ Անշուշտ, կարող ենք ասել, որ ողջ տիեզերքն է Նրա իշխանության ներքո։ Սակայն Աստված Իր Խոսքի մեջ մարդկանց առումով հստակ խոսում է երկու թագավորությունների պատկանելության մասին։ 

Տեր Աստծու իշխանությունը լույսի ու ազատության իշխանությունն է։ Սատանայի իշխանությունը խավարի ու ստրկության իշխանությունն է։ Տեր Աստված մեծ գին է վճարել՝ Իր Միածին Որդու չարչարանքների ու կյանքի գինը Գորգոթայի խաչի վրա, որպեսզի ես և դու, ինչպես նաև` ցանկացած մարդ հնարավորություն ունենա ազատագրվելու խավարի իշխանության ստրկությունից և տեղափոխվելու Տեր Հիսուս Քրիստոսի Լույսի Թագավորության իշխանության ազատության մեջ։ 

«․․․գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ Իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն» (Կողոսացիս 1․12-14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե դու հավատում ես Տեր Հիսուս Քրիստոսին՝ Նրա ուսուցումներին և Նրա կատարած քավության գործին, և եթե որոշել ես ապաշխարել աշխարհի սկզբունքներով ու ցանկություններով ապրելու ընթացքից և ապրել կյանքդ Քրիստոսի հավատարիմ աշակերտի կյանքով, ապա դու ընդունել ես Քրիստոսին և Նրա շնորհիվ ազատվել ես խավարի իշխանության ստրկությունից և Տեր Աստծու ընտանիքի լիիրավ անդամն ես՝ Նրա ժառանգությունը։ 

«Ճշմարիտ Լույսն էր, որ լուսավորում է ամեն մարդու, որ աշխարհ է գալիս։ Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով արարվեց, սակայն աշխարհը Նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1․9-13):

Աստված օրհնում է Իր ժառանգությունը։ Նրա զավակների համար բարիքն ու ողորմությունը երբե՛ք չեն պակասի։ Հայրը առանձնահատուկ վերաբերմունք ունի Իր Որդու շնորհիվ փրկություն ընդունած մարդկանց հանդեպ և փափագում է, որ մենք ամեն ջանք գործադրենք, որպեսզի միջոց դառնանք նաև Տեր Աստծու մյուս զավակների փրկության համար, որոնք դեռ չեն ճանաչել ու չեն հավատացել ճշմարտությանը և դեռ խավարի իշխանության ստրկության ներքո են։ 

Աստված օրհնում է Իր ժառանգությունը։ Վայելե՛նք Տեր Աստծու քաղցրությունը, Նրա հոգատարությունը, բայց երբե՛ք չմոռանանք Նրա սրտի փափագի և սրտի ուրախության մասին։ 

«Ասում եմ ձեզ, որ այդպես էլ երկնքում ուրախություն կլինի մեկ մեղավորի համար, որ ապաշխարի, քան իննսունինը արդարների համար, որոնք ապաշխարության կարիք չունեն» (Ղուկաս 15․7):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես