• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 23 սպտ 2025 թ.

Աստված քո զորությունն է և քո վահանը

Հրապարակման ամսաթիվ 23 սպտ 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների նոր շարքը, որը կրում է «Իմաստություն և դասեր Սաղմոս 28.6-9 հատվածից» անվանումը։ Աստված ո՛չ միայն լսում է Իր Խոսքը հարգող և Իր կամքը կատարելու փափագ ունեցող մարդկանց աղոթքներն ու աղաչանքները, այլև հատուկ պաշտպանությամբ պաշտպանում է նրանց և ուժ տալիս ու լցնում Իր զորությամբ, երբ Իր հավատարիմ զավակներն անցնում են դժվարություններով ու ջանք և համբերություն պահանջող ընթացքներով։ 

«Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը Նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ։ Տերն Իր ժողովրդի զորությունն է. Նա է փրկության զորավոր ամրոցն Իր օծյալի համար։ Փրկի՛ր Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան» (Սաղմոս 28․6-9):

Սիրելի՛ Ընկեր, իսկ դու հավատո՞ւմ ես, որ Աստված քո զորությունն է տկարության ժամանակներում և քո վահանը, երբ անցնում ես կյանքիդ վտանգավոր ժամանակահատվածներով։ Դու կարո՞ղ ես վստահաբար ասել, որ համապատասխանում ես հավատքի ու արդարության այն չափանիշներին, որոնք պետք է ունենան Աստծուն հավատացող մարդիկ, որպեսզի նրանց կյանքում իրականություն դառնան Տեր Աստծուց պաշտպանություն և զորություն ընդունելու խոստումները։ 

«Տիրոջ հրեշտակը բանակ է դնում Իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց։ Ճաշակեցե՛ք և տեսե՛ք, որ Տերը քաղցր է. երանելի է այն մարդը, որ ապավինել է Նրան։ Վախեցե՛ք Տիրոջից, ո՛վ Նրա սրբեր, որովհետև Նրանից վախեցողների համար ոչինչ չի պակասի։ Առյուծի կորյունները կարիքի մեջ են և սոված, բայց Տիրոջը դիմողները ոչ մի բարիքի պակասություն չունեն» (Սաղմոս 34․7-10):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, իրապես Տերը քաղցր է աստվածավախության կյանքով ապրող մարդկանց համար։ Տերը մեր ապահովությունն է։ Տերը մեր զորությունն է։ Տիրոջ հետ մենք ո՛չ մի բանի պակասություն չենք ունենա։ Նա հոգատար Հայր է։ Ողջ հարցը միայն այն է, թե մենք Նրա զավակնե՞րն ենք, թե՞ ոչ։ 

«Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը Նրանով արարվեց, սակայն աշխարհը Նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները Նրան չընդունեցին։ Սակայն նրանց, ովքեր ընդունեցին Նրան և հավատացին Նրա անվանը, իշխանություն տվեց Աստծու որդիները լինելու։ Նրանք չծնվեցին արյունից, ո՛չ էլ մարմնի ու մարդու կամքից, այլ ծնվեցին Աստծուց» (Հովհաննես 1․10-13):

Իսկ դու ընդունե՞լ ես Տեր Հիսուսին քո կյանքում որպես քո Տեր և քո Փրկիչ։ Գիտե՞ս արդյոք, որ Նրան ընդունելը միայն բառերով չի լինում, այլ Նրա ուսուցումներով ապրելու և Նրա կամքին հնազանդվելու հաստատ որոշումով։ Եթե հավատում ես Աստվածաշնչում Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին ու սկզբունքներին և որոշում ես կայացրել ապրելու Նրա հավատարիմ աշակերտի կյանքով, ապա նաև քեզ համար է Տիրոջ ապահովության ու զորության հրաշալի խոստումը։ Նա Քո վահանն է և քո զորությունը։ «Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայիա 41․10):

Շնորհակալ եմ, որ դու կաս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես