• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 22 սպտ 2025 թ.

Ո՞վ է Նա, որ քայլում է քո կողքով

Հրապարակման ամսաթիվ 22 սպտ 2025 թ.

Այս ուղերձով մենք ուղերձների նոր շարք ենք սկսում, որը հիմնված է Սաղմոս 28․6-9 հատվածի վրա և կրում է «Իմաստություն և դասեր Սաղմոս 28.6-9 հատվածից» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձների մեջ մենք փորձելու ենք միասին քննել և ուսումնասիրել աստվածաշնչյան այս հրաշալի հատվածի փոխանցած խորհուրդները և ընդունել դրանցում պարփակված իմաստությունը։«Օրհնյալ է Տերը, որ լսում է իմ աղաչանքի ձայնը։ Տերն է իմ զորությունը և իմ վահանը. իմ սիրտը Նրան է հուսացել, և Նա օգնեց ինձ. իմ սիրտը ցնծում է, և ես փառաբանում եմ Նրան իմ օրհներգությամբ։ Տերն Իր ժողովրդի զորությունն է. Նա է փրկության զորավոր ամրոցն Իր օծյալի համար։ Փրկի՛ր Քո ժողովրդին և օրհնի՛ր Քո ժառանգությունը, արածեցրո՛ւ նրանց և բարձրացրո՛ւ նրանց մինչև հավիտյան» (Սաղմոս 28․6-9):

Սիրելի՛ Ընկեր, այսօր ուզում եմ Աստծու Խոսքի փոխանցած անխախտ այս ճշմարտությամբ քաջալերել քեզ։ Այո՛, Աստված լսում է քո աղաչանքի ձայնը, եթե դու քո հույսը Նրա վրա ես դրել։ Աստված լսում է քո աղաչանքի ձայնը, եթե քո կյանքում չես ապրում չխոստովանված մեղքի իրականության մեջ և հարգում ես Տեր Աստծու պատվիրաններն ու մեղքի հանդեպ ունես ապաշխարության ու դրանից հեռանալու մոտեցում։ 

«Եկե՛ք ու լսե՛ք բոլորդ, որ վախենում եք Աստծուց, որ ձեզ պատմեմ, թե Նա ինչ արեց իմ անձի համար։ Ես իմ բերանով կանչեցի Նրան, և փառաբանություն կար իմ լեզվի տակ։ Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ։ Սակայն Աստված լսեց և ականջ դրեց իմ աղոթքի ձայնին։ Օրհնյա՜լ է Աստված, որ չմերժեց իմ աղոթքը և Իր ողորմությունը չհեռացրեց ինձնից» (Սաղմոս 66․16-20):

«Եթե ես անօրենություն տեսնեի իմ սրտի մեջ, Տերը չէր լսի ինձ»։ Ինչպիսի՜ հրաշալի բանալի պատասխանված աղոթքի ընթացք ունենալու համար։ Աստված լսում է քո աղաչանքի ձայնը։ Եվ եթե անգամ քո անձնաքննությունը քո սրտի մեջ անօրենություն բացահայտի, ապա ապաշխարությունն ու տվյալ մեղքի հանդեպ քո վերաբերմունքի փոփոխությունը՝ դրա դեմ արյուն թափելու չափ պատերազմելու և քո կյանքից այն հեռացնելու մղումն անմիջապես լուծելու են քո աղոթքների պատնեշի ու խոչընդոտների հարցը։ 

«Տիրոջ ձեռքը վստահաբար չի կարճացել, որ չփրկի, և Նրա ականջը չի ծանրացել, որ չլսի, այլ ձեր անօրենություններն են, որ բաժանում են առաջացնում ձեր և ձեր Աստծու միջև. ձեր մեղքերը ծածկեցին Նրա երեսը ձեզնից, որ ձեզ չլսի» (Եսայիա 59․1-2):

«Տերը հեռու է անիրավներից, բայց լսում է արդարների աղոթքը» (Առակաց 15․29):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, արդարության կյանքով ապրելը չի նշանակում լինել անթերի ու չունենալ սխալներ։ Արդարության կյանքը աստվածավախության կյանքն է։ Արդարության կյանքը հավատքի կյանքն է։ Արդարության կյանքը Աստծու կամքին հնազանդության հանդեպ մեծ փափագ ունենալն է։ Արդարության կյանքը սայթաքումներն ու մեղքերը խոստովանելու, դրանց ծուղակներից դասեր քաղելու և մեղքը քո կյանքից հեռացնելու կենսակերպն է։ 

Եթե դու հավատում ես Տեր Հիսուսին ու Նրա փոխանցած ճշմարտություններին, ապա վստահաբար կարող եմ ասել, որ Տեր Հիսուսի փոխանցած պատվիրաններին քո հնազանդության փափագը քեզ դասում է այն արդարների շարքը, որոնց աղոթքները Տերը լսում է և փրկում իրենց բոլոր նեղություններից։ Քաջալերվի՛ր։ Տերը լսում է քո աղաչանքի ձայնը։ «Արդարներն աղաղակում են, և Տերը լսում է ու նրանց փրկում է իրենց բոլոր նեղություններից» (Սաղմոս 34․17):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես