• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 20 սպտ 2025 թ.

Քո իրավիճակը կատարյալ չէ, բայց Աստված է կատարյալ

Հրապարակման ամսաթիվ 20 սպտ 2025 թ.

Մեր կյանքում լինում են պահեր, երբ թվում է, թե ամեն ինչ սխալ է և կարծես ամեն բան դասավորվում է այնպես, որ մենք կորցնենք մեր խաղաղությունն ու ուրախությունը։ Բայց, որքան էլ զարմանալի լինի, երբ մենք նման արգելքների ու դժվարությունների ենք բախվում, հենց այդ ժամանակ մի գերբնական ձեռք մեզ օգնում է վեր բարձրանալ այդ ամենից ու հաղթահարել բոլոր խոչընդոտները։ 

«Մենք Աստծով պիտի զորություն գործենք, և Նա պիտի ոտնակոխ անի մեր թշնամիներին» (Սաղմոս 108․13):

  • Տեր Աստծո հետ դու կարող ես զորավոր գործեր գործել։

  • Քո կյանքի բարդ, մտահոգիչ և անհանգստացնող իրավիճակներում Նա տալիս է քեզ Իր զորությունը, խաղաղությունն ու քաջությունը։

  • Նա ամենակարող է և ելք է պատրաստել անվերջանալի թվացող քո խնդիրների մեջ։ 

  • Նա ի զորու է ջախջախելու քո բոլոր հոգևոր թշնամիներին և նրանց փախուստի մատնել քո կյանքից։ 

Սիրելի՛ Ընկեր, եթե դու ծանր իրավիճակում ես, ուզում եմ, որ հստակ գիտակցես, որ Աստված տեղյակ է և Նա գիտի ամեն բան։ Քաջալերում եմ քեզ քննելու քո անձը և քո հավատքը։ Անգամ քո բոլոր դժվարությունների մեջ ամենակարևոր հարցը Տիրոջ պաշտպանության ներքո լինելն է։ Քո հավատքն ու վստահությունը Տեր Աստծու վրա դի՛ր։ Աղոթի՛ր և սպասի՛ր Նրա օգնությանը։ Ապրի՛ր Քրիստոսի աշակերտի կյանքով և թույլ մի՛ տուր, որպեսզի կյանքի դժվարությունները քեզ հեռացնեն քեզ անսահման մեծ սիրով սիրող քո երկնային Հորից։ 

Հիմա ուժով և վստահությամբ հաստատակամ մնալու ժամանակն է։ Ընդունի՛ր Աստծու շնորհը, որպեսզի կարողանաս իրավիճակներին նայել Տեր Աստծու աչքերով, զգալ Նրա զորությունը և ականատես լինել քո կյանքում Տիրոջ հրաշքների վկայությանը։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով. «Իմ Աստվա՛ծ, Դու գիտես իմ կյանքի բարդ իրավիճակը։ Այն երկար ժամանակ տանջում է ինձ, և ես անզոր եմ իմ ուժերով ու իմ ջանքերով որևէ բան փոխելու։ Սակայն Դու ամենակարող Տեր ես։ Եվ ես խնդրում եմ, որ Քո զորավոր ձեռքով միջամտես ու օգնես ինձ հաղթահարելու իմ կյանքի դժվարությունները։ Շնորհակալ եմ, որ Քո Խոսքի միջոցով փոխում ես իմ վերաբերմունքն իմ կյանքի դժվարությունների հանդեպ։ Դրանք Քո ներկայության քաղցրությունն ու Քո բարության գործերը տեսնելու հրաշալի առիթներ կարող են դառնալ։ Ես հավատում եմ, որ Քո օգնությամբ կարող եմ գործել զորավոր գործեր։ Դու իմ սքանչելի Տերն ես ու զորավոր Աստվածը։ Եվ Քեզ հետ ես ավելի քան հաղթող եմ իմ կյանքի բոլոր պայքարների մեջ։ Աղոթում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես