• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 սպտ 2025 թ.

Վանի՛ր չարը

Հրապարակման ամսաթիվ 14 սպտ 2025 թ.

Այս ուղերձով մենք ավարտում ենք «Իմաստություն և դասեր Առակաց 3.5-8 հատվածից» անվանումը կրող ուղերձների շարքը։ Հուսով եմ, որ այս շարքի բոլոր ուղերձները հոգևոր իմաստություն և դասեր են քեզ փոխանցել, որոնք քո կյանքում կօգնեն աստվածահաճո որոշումներ կայացնելու և աստվածավախ մարդուն խոստացված օրհնություններն ընդունելու հարցերում։ «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի» (Առակաց 3․5-8):

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը հորդորում է մեզ վանել չարը մեր կյանքերից։ Ի՞նչ է դա նշանակում։ Ինչպե՞ս է դա հնարավոր անել գործնականում։ 

«․․․թող սերը առանց կեղծիքի լինի. չարն ատե՛ք և բարո՛ւն հետևեք» (Հռոմեացիս 12․9):

«Ո՛վ դուք, որ սիրում եք Տիրոջը, ատեցե՛ք չարը. Նա պահում է Իր սրբերի անձերը. ամբարիշտների ձեռքից պիտի փրկի նրանց։ Լույս է ծագում արդարի համար, և ուրախություն՝ սրտով ուղիղների համար» (Սաղմոս 97․10-11):

Վերը բերված աստվածաշնչյան երկու հատվածներում էլ մենք տեսնում ենք սիրո ու չարիքն ատելու միջև առկա կապը։ Եթե սիրում ենք Աստծուն, ապա ատում ենք չարիքը։ Եթե սիրում ենք չարիքը, ապա ատում ենք Աստծուն։ 

«Իմացի՛ր ուրեմն, որ քո Տեր Աստվածն է Աստված, հավատարիմ Աստվածը, որ Իրեն սիրողների և Իր պատվիրանները պահողների մինչև հազարերորդ սերունդը ուխտ ու ողորմածություն է պահում։ Բայց Նա անմիջապես պատժում է Իրեն ատողներին՝ կորստյան մատնելով նրանց. Իրեն ատողի պատիժը անմիջապես հատուցում է» (Բ Օրինաց 7․9-10):

«Եթե Ես եկած և նրանց հետ խոսած չլինեի, նրանք մեղք չէին ունենա. բայց հիմա իրենց մեղքի համար ոչ մի արդարացում չունեն։ Ով Ինձ ատում է, Իմ Հորն էլ է ատում։ Եթե նրանց մեջ կատարած չլինեի այն գործերը, որ ուրիշ ոչ ոք չէր կատարել, մեղք չէին ունենա։ Սակայն այժմ այդ գործերը տեսան ու ատեցին թե՛ Ինձ, թե՛ Իմ Հորը» (Հովհաննես 15․22-24):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մենք հստակ տեսնում ենք թե՛ Հին և թե՛ Նոր Կտակարանի զգուշացումները, որոնք համահունչ են իրար և մի պարզ ճշմարտություն են մեզ փոխանցում։ Աստծուն սիրողը ատում է մեղքը։ Հեռացրո՛ւ քո կյանքից չարիքը՝ մեղքն ու անօրենությունը, և դու կվայելես աստվածապաշտ մարդկանց համար Տեր Աստծու կողմից պատրաստված աննկարագրելիորեն հրաշալի օրհնությունները։ 

«Վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի»։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես