• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 13 սպտ 2025 թ.

Վախեցի՛ր Տիրոջից

Հրապարակման ամսաթիվ 13 սպտ 2025 թ.

Մենք մոտենում ենք «Իմաստություն և դասեր Առակաց 3.5-8 հատվածից» անվանումը կրող ուղերձների շարքի ավարտին։ Այս ուղերձի մեջ անդրադառնալու ենք մի կարևոր աստվածաշնչյան պատվերի, որը շատ շատերի կողմից անտեսված է, իսկ Աստվածաշունչը մերժող մոլորեցնողների կողմից որակվում է որպես կրոնավորություն։ Խոսքը աստվածավախության մասին է։  «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի» (Առակաց 3․5-8):

Սիրելի՛ Ընկեր, աստվածավախությունը մեծագույն օրհնություններ է բերում մարդու կյանքում, այդ թվում նաև՝ մեր ուսումնասիրության հիմք հանդիսացող աստվածաշնչյան հատվածի խոստումը՝ քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն։ Որքան էլ զարմանալի թվա, սակայն Աստվածաշունչը պնդում է, որ աստվածավախությունը երկարացնում է մարդու կյանքը, իսկ դրա բացակայությունը՝ կարճացնում այն։ 

«Տիրոջ երկյուղն ավելացնում է օրերը, իսկ անիրավների օրերը կկարճանան» (Առակաց 10․27):

Իսկ ի՞նչ է աստվածավախությունը։ Ո՞վ է աստվածավախ մարդը։ Ինչո՞ւմ է դրսևորվում Տիրոջից երկյուղ ունենալը։ Տեր Հիսուսը հստակ ուսուցանում էր Աստծուց երկյուղ ունենալու կարևորության մասին և ուղիղ կերպով պատվիրում էր վախենալ Աստծուց։ 

«Եվ մի՛ վախեցեք նրանցից, ովքեր մարմինն են սպանում, բայց հոգին սպանել չեն կարող։ Այլ ավելի վախեցե՛ք նրանից, ով կարող է գեհենի մեջ կորստյան մատնել և՛ հոգին, և՛ մարմինը» (Մատթեոս 10.28):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, աստվածավախությունը Աստծու սրբության ու մեծության գիտակցումն է, երբ մարդը պատվում է Նրան սրբության երկյուղով, որը ո՛չ թե սարսափ, այլ ակնածանք է ծնում նրա ներսում և մղում աստվածավախ մարդուն ապաշխարության, Տիրոջ կամքին հնազանդության և ճշմարիտ երկրպագության։ Աստվածաշունչը պարզ, հստակ ու հասկանալի կերպով սահմանում է, թե ինչ է Տիրոջ երկյուղը։ 

«Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է» (Առակաց 8․13):

Աստվածավախությունը Աստծու կամքին հնազանդության հիմքն է։ Տիրոջ երկյուղը չարությունն ատելն է։ Տիրոջ երկյուղի բացակայությունը խոսում է չարիքի հանդեպ սիրո ու կապվածության մասին։ Անշուշտ, անիրավություն սիրող մարդիկ դրա անունը չարիք չեն դնում, այլ աստվածավախությունը որակում են որպես կրոնավորություն, իսկ Աստծու շնորհքը որպես մեղքի ծածկոց են կիրառում։ Մինչդեռ իրական հավատացյալները կեղծ հավատացյալներից տարբերվում են հե՛նց աստվածավախությամբ։ Աստվածաշունչը նման մարդկանց երանելի է կոչում։ Նրանց ո՛չ միայն կյանքը, այլև սերունդներն են օրհնված լինելու։ 

«Ալելուիա՜։ Երանելի է այն մարդը, որ վախենում է Տիրոջից և շատ է հավանում Նրա պատվիրանները։ Նրա զավակը պիտի զորավոր լինի երկրի վրա. ուղիղների ցեղը պիտի օրհնվի» (Սաղմոս 112․1-2):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես