• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 սպտ 2025 թ.

Եվ Նա կուղղի քո ճանապարհները

Հրապարակման ամսաթիվ 11 սպտ 2025 թ.

Մենք շարունակում ենք «Իմաստություն և դասեր Առակաց 3.5-8 հատվածից» անվանումը կրող ուղերձների շարքը։ Երբ մենք Աստվածաշնչից ընդունած դասերի ու հայտնությունների շնորհիվ ճանաչում ենք Աստծուն․․․, երբ մենք մեր կյանքի յուրաքանչյուր իրավիճակում փնտրում ենք, թե ո՛րն է Տեր Աստծու կամքը, և որոշումներ ենք կայացնում՝ Նրան հաճեցնելու փափագից ելնելով, ապա Աստված էլ սկսում է մեզ հետ Իր հայրական աշխատանքը և խրատում ու ուղղում է մեր ճանապարհները։ «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի» (Առակաց 3․5-8):

Սիրելի՛ Ընկեր, Տեր Աստծու հայրությունն ընդունելը ճանապարհ է բացում մեր կյանքում Նրա խրատող և ուղղող ներգործության համար։ Տեր Աստծու հայրությունն ընդունելը միայն աղոթքով կամ բառերով չէ։ Մենք պետք է տեղ տանք Աստծուն և Նրա կամքին մեր որոշումների ու գործերի մեջ։ Մենք պետք է հարգենք Նրա Խոսքը և մեր կյանքը կառուցենք Նրա Խոսքի սկզբունքների շուրջ։ Այդ ժամանակ Աստված մեզ վերաբերվում է որպես Իր զավակների։ 

«Կուսուցանեմ քեզ և կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որով պիտի գնաս. կխրատեմ քեզ, Իմ աչքը քեզ վրա կլինի» (Սաղմոս 32․8):

Այս թեմայի շուրջ գեղեցկագույն նկարագրություն է մեզ փոխանցում Եսայիա մարգարեն։ 

«Երբ աջ կողմը գնաք կամ երբ ձախ կողմը գնաք, քո ականջները քո հետևից լսելու են մի ձայն, որ կասի. «Սա է ճանապարհը, գնացեք ա՛յս ճանապարհով» (Եսայիա 30.21):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ինչպիսի՜ հրաշալի օրհնություն է Տեր Աստծու նման խրատող և ուղղորդող Հայր ունենալը։ Ինչպիսի՜ իմաստություն և հոգևոր հանճար Նա կարող է փոխանցել Իր հավատարիմ զավակներին, երբ մենք մեր ամբողջ սրտով Նրան ենք ապավինում և ձգտում ենք մեր բոլոր ճանապարհներում ճանաչել Նրան։ 

«Եթե խրատին համբերեք, Աստված ձեզ հետ իբրև որդիների կվարվի։ Ո՞ր որդու հայրը չի խրատում։ Բայց եթե առանց խրատի մնաք, որին բոլորն են մասնակից, ուրեմն խորթ եք և ոչ հարազատ որդիներ։ Եվ ամեն խրատ տվյալ պահին ուրախություն չի թվում, այլ տրտմություն, սակայն հետո դրանով դաստիարակվածներին արդար խաղաղության պտուղ է տալիս» (Եբրայեցիս 12․7-8,11):

Աստված Ինքն է ուղղելու քո կյանքի ճանապարհները, եթե ճանաչես Նրան Իր Խոսքի շնորհիվ և ընդունես քո կյանքում Նրա հայրության դաստիարակությունը։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես