• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 10 սպտ 2025 թ.

Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան

Հրապարակման ամսաթիվ 10 սպտ 2025 թ.

Շարունակում ենք «Իմաստություն և դասեր Առակաց 3.5-8 հատվածից» անվանումը կրող ուղերձների շարքը։ Տեր Աստծուն ամբողջ սրտով ապավինելու համար նախ պետք է ճանաչել Նրան։ Տեր Աստծու մասին ճշմարտությունն իմանալը և Նրան փորձառաբար ճանաչելը հավատացյալի ներսում վստահություն է ավելացնում Աստծու խոստումների, Նրա սիրո ու գթասրտության, ինչպես նաև Նրա պաշտպանության և հայրական հոգատարության հանդեպ։«Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի» (Առակաց 3․5-8):

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշնչյան ճշմարտությունը մեզ հորդորում է, որպեսզի մենք մեր բոլոր ճանապարհներին ճանաչենք Աստծուն։ «Բոլոր ճանապարհներին» նշանակում է՝ մեր կյանքի ցանկացած ոլորտում և ստեղծված յուրաքանչյուր իրավիճակում մենք պետք է քննենք ու փնտրենք, թե ո՛րն է Աստծու կամքը և ինչպիսի արձագանք ու պահվածք է Աստված մեզնից ակնկալում։ 

Անսահման մեծ օրհնություններ են պատրաստված այն մարդու համար, ով իր կյանքն ապրում է այնպես, որ իր պահվածքը, խոսքերը և Աստծո ու մարդկանց հանդեպ վերաբերմունքը հաճելի լինեն Տեր Աստծուն։ Տեր Աստծու բարեհաճությունը հե՛նց այսպիսի մարդկանց հետ է։ Տեր Աստծու բարեհաճությունը այն կարևոր բանալին է, որ ճանապարհ է հարթում Աստծու հետ մտերմության համար և կամուրջ դառնում մեր պատասխանված աղոթքների համար։ 

«Սիրելինե՛ր, եթե մեր սրտերը չդատապարտեն մեզ, Աստծու առաջ համարձակություն կունենանք և ինչ որ խնդրենք, կստանանք Նրանից, որովհետև Նրա պատվիրանները պահում ենք և Նրան հաճելի բաներն ենք անում» (Ա Հովհաննես 3․21-22):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տիրոջը հաճելի կյանքով ապրելու համար մենք նախ պետք է ճանաչենք, թե ի՛նչն է Նրան հաճելի և ի՛նչը՝ տհաճ, ինչի՛ց է Նա ուրախանում և ինչի՛ց՝ տրտմում։ Իսկ այս ճանաչողության հիմքը հե՛նց Աստծու Խոսքն է։ Աստվածաշնչի մեջ ենք մենք ծանոթանում Տեր Աստծու արձագանքին մարդկանց տարբեր իրավիճակներում և տեսնում ենք Նրա վերաբերմունքը տարբեր աստվածաշնչյան պատմությունների հերոսների հանդեպ։ Աստված Իր Խոսքի միջոցով մեզ տարբեր խրատներ ու դասեր է փոխանցում։

«Բերանիս բոլոր խոսքերն արդար են, նրանց մեջ խոտոր և ծուռ բան չկա։ Նրանք բոլորն էլ ուղիղ են ըմբռնողի և շիտակ են հասկացողների համար։ Իմ խրա՛տն առեք և ոչ թե արծաթը, և գիտությունը, քան ընտիր ոսկին։ Որովհետև իմաստությունը գոհարներից լավ է, և բոլոր ցանկալի բաները չեն կարող հավասարվել նրան» (Առակաց 8․8-11):

Քո բոլոր ճանապարհներին՝ քո կյանքի ցանկացած իրավիճակում և կյանքիդ յուրաքանչյուր ոլորտում փորձիր ճանաչել, թե ո՛րն է Աստծու կամքը։ Աստվածաշնչի մեջ փնտրի՛ր այն սկզբունքները, որոնք կիրառելի են քո իրավիճակում։ Աղոթի՛ր, որպեսզի Աստծու Սուրբ Հոգին ուղղորդի քեզ Տիրոջը հաճելի որոշումներ կայացնելու հարցում և հիշեցնի քեզ Տեր Հիսուսի խոսքերն ու ուսուցումները, որպեսզի ապրես Աստծուն հաճելի կյանքով։ 

Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Աստծուն և Նրա բարի ու հաճելի կամքը։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես