• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 9 սպտ 2025 թ.

Քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր

Հրապարակման ամսաթիվ 9 սպտ 2025 թ.

Մենք շարունակում ենք «Իմաստություն և դասեր Առակաց 3.5-8 հատվածից» անվանումը կրող ուղերձների շարքը։ Նախորդ ուղերձի մեջ մենք տեսանք, թե որքա՜ն հրաշալի խոստումներ կան Աստվածաշնչում այն մարդկանց համար, որոնք իրենց կյանքի դժվարին ժամանակներում ապավինում են Աստծուն։ «Քո ամբողջ սրտով ապավինի՛ր Տիրոջը և քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր։ Քո բոլոր ճանապարհներին ճանաչի՛ր Նրան, և Նա կուղղի քո ճանապարհները։ Դու քո աչքի առաջ իմաստուն մի՛ եղիր, վախեցի՛ր Տիրոջից և վանի՛ր չարը։ Սա քո մարմնին առողջություն և քո ոսկորներին պարարտություն պիտի լինի» (Առակաց 3․5-8):

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը զգուշացնում է, որ մենք չապավինենք մեր ըմբռնողությանը։ Այսինքն՝ մենք չպետք է վստահենք մեր պատկերացումներին, այլ պետք է դրանք քննենք Աստծու Խոսքով։ Մարդիկ հաճախ են որոշումներ կայացնում՝ հիմնվելով իրենց զգացածի կամ պատկերացրածի վրա։ Տերը զգուշացնում է, որ մարդը սխալական է։ Մարդու պատկերացումներն ու ընկալումներն էլ կարող են սխալ լինել։ 

«Սիրտն ամենից ավելի խաբեբա է և կամակոր. այն ո՞վ կարող է հասկանալ» (Երեմիա 17․9):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մենք մեր վստահությունը չպետք է կառուցենք մեր ընկալումների ու պատկերացումների վրա։ Մեր սիրտը, մեր զգացողությունները, մեր տպավորություններն ու վերլուծությունների եզրահանգումները կարող են սխալ լինել։ Անսխալական է միայն Աստված և Նրա սուրբ Խոսքը։ 

«Իր խելքին ապավինողն անմիտ է, բայց իմաստությամբ վարվողը կփրկվի» (Առակաց 28․26):

Որոշումներ կայացնելիս իմաստուն մարդը հարցնում է Տեր Աստծու կարծիքը, որը գրված է Աստվածաշնչում։ Եթե անգամ իրավիճակիդ համապատասխան հստակ խոսքեր չգտնես այնտեղ, ապա հաստատ կգտնես այն սկզբունքները, որոնք խոսում են տվյալ իրավիճակում քո պահվածքի կամ վարքագծի նկատմամբ Տեր Աստծու ակնկալիքի մասին։ 

«Քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր», այլ ապավինի՛ր Աստծուն և Նրա Խոսքի փոխանցած սկզբունքներին։ Այդ ժամանակ որոշումներդ իմաստությամբ կկայացվեն, և քո ընթացքն օրհնաբեր մի գետի նման կհորդա ու պտղաբեր կդարձնի ամեն ոլորտ, որի հետ առնչություն կունենա։ 

«Քո ըմբռնողությանը մի՛ ապավինիր», այլ ապավինի՛ր Աստծուն և Նրա Խոսքի փոխանցած սկզբունքներին։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես