• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 28 օգս 2025 թ.

Ինչպե՞ս տարբերել կեղծիքը

Հրապարակման ամսաթիվ 28 օգս 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին» անվանումը։ Կեղծը տարբերելու լավագույն միջոցը ճշմարիտը ճանաչելն է։ Երբ ցանկացած տեսակի կեղծարարության ենք հանդիպում՝ լինի դա թղթադրամ, արվեստի գործ կամ մեկ այլ արժեքավոր բան, կեղծիքը հայտնաբերելու և բացահայտելու համար անհրաժեշտ է բնօրինակի մասին ճշգրիտ տեղեկություններ ու գիտելիք ունեցող մարդու ներկայություն։

Սիրելի՛ Ընկեր, այս տիեզերքի ամենամեծ կեղծարարությունը, սակայն, թանկարժեք իրերի ու արվեստի գործերի կեղծումը չէ, այլ հոգևոր կյանքի կեղծարարությունը։ Թե՛ սատանան և թե՛ նրա ծառաները ամենամեծ վնասը եկեղեցուն հասցրել են ո՛չ թե դրսի ճնշումներով ու հալածանքներով, այլ ներսի ապականությամբ ու մոլորություններով։ 

«Ի՛նձ նմանվեք, եղբայրնե՛ր, և նայե՛ք նրանց, ովքեր մեր իսկ օրինակով են ընթանում։ Որովհետև շատերը, որոնց մասին շատ անգամներ ասում էի ձեզ և հիմա էլ լալով եմ ասում, ընթանում են որպես Քրիստոսի խաչի թշնամիներ։ Նրանց վախճանը կորուստ է։ Նրանց աստվածն իրենց որովայնն է, և փառքը՝ իրենց ամոթը. նրանք երկրային բաներն են մտածում» (Փիլիպպեցիս 3․17-19):

Այս շարքի մնացած ուղերձների մեջ մենք կանդրադառնանք երեք կարևորագույն ցուցիչների, որոնց միջոցով ակնհայտորեն ունակ ենք լինելու տարբերելու կեղծ ու մոլորեցնող հավատքը իրական ու ճշմարիտ հավատքից, եկեղեցում սատանայի պաշտոնյաներին ու ծառաներին՝ Քրիստոսի ճշմարիտ սպասավորներից ու աշակերտներից։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ճշմարտութունն Աստվածաշնչում է։ Ճշմարտությունը Տեր Հիսուսն է։ Ճշմարտությունը Տեր Հիսուսի ուսուցանած սկզբունքներն ու պատվիրաններն են, որոնք տեղ են գտել Աստվածաշնչում։ Աստծու ճշմարիտ ծառայողների բնութագրերը, ինչպես նաև մոլորեցնողների բնույթն ու գործերը գրված են ճշմարտության միակ և բացարձակ աղբյուր Աստվածաշնչում։ 

Եթե մենք նվիրվենք Տեր Հիսուսի ուսուցումները և Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները ճանաչելուն, ապա լավագույնս տեղեկացված կլինենք ճշմարիտ հավատքի մասին։ Այդ դեպքում ո՛չ մի ոգևորող քարոզիչ ու կրակոտ ուսուցում չի կարող մոլորեցնել մեզ, քանի որ մենք մեր լսածը միշտ քննելու ենք Աստվածաշնչով և մերժելու ենք ցանկացած ուսուցում, որը չի հիմնավորվում Աստծու Խոսքով։ 

«Այդժամ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8․31-32):

Եթե մենք նվիրվենք Տեր Հիսուսի ուսուցումները և Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները ճանաչելուն, ապա լավագույնս տեղեկացված կլինենք նաև ճշմարիտ հավատացյալներից ու Աստծու սպասավորներից ակնկալվող որակների մասին։ Այդ դեպքում ոչ մի մեղմ ձայնով ու խոնարհ դեմքով ծառայող կամ ոգևորության ու ձայնի ելևէջների արվեստին տիրապետող որևէ քարոզիչ չի կարող մեզ մոտ հոգևորության պատրանք ստեղծել, քանի որ մենք առաջին հերթին նայելու ենք մարդու կյանքի պտուղներին։ Եվ այդ պտուղները հրաշքներն ու նշանները չեն, այլ Սուրբ Հոգու ներկայության պտուղը տվյալ մարդու կյանքում։ 

«Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա։ Նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ» (Գաղատացիներին 5:22-24):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես