• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 26 օգս 2025 թ.

Գառան նման, բայց․․․

Հրապարակման ամսաթիվ 26 օգս 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին» անվանումը։ Շատ կարևոր է Քրիստոսի և Քրիստոսի սպասավորների որակները ճանաչելը, այլապես մենք ունակ չենք լինի տարբերելու հակաքրիստոսին ու նրա ծառաներին, որոնք եկեղեցում գառան մորթի հագած գայլերի պես ավերիչ գործունեություն են իրականացնում։

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշնչի Հայտնություն գիրքը մեզ մի կարևոր նկարագրություն է փոխանցում հակաքրիստոսի ծառայողների վերաբերյալ։ Կարևորագույն զգուշացումներից մեկն այն է, որ սուտ մարգարեն գառան նման է լինելու, բայց խոսելու է վիշապի նման։ Ինչպե՞ս էր խոսում Տեր Հիսուսը․ պարզ, հստակ, հասկանալի և, որ ամենակարևորն է, Աստծու Խոսքի վրա հիմնված։ Նա միշտ հիմնավորում էր Իր ասածներն ու ուսուցումներն Աստծու գրավոր Խոսքի միջոցով։ Նա հաճախ էր օգտագործում «գրվա՛ծ է», «ինչպես գրվածքներում է» և նման այլ արտահայտություններ։ Տերը հաճախ էր մեջբերում հինկտակարանյան գրքերից և բերում աստվածաշնչյան հերոսների օրինակները։ Տեր Հիսուսի խոսքը հիմնված էր Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունների վրա։ Այս նույն մոտեցումը ունեն նաև Տեր Հիսուսի ճշմարիտ աշակերտները։ 

Որքան էլ հակաքրիստոսը և նրա ծառաները փորձեն արդարության պաշտոնյաների կերպարանք ընդունել, նրանց մատնելու է հե՛նց նրանց խոսքը։ Նրանց հիմնավորումները ո՛չ թե Աստվածաշնչի, այլ տրամաբանության վրա են կառուցվելու։ Նշաններն ու հրաշքները կարող են նաև Աստծուց լինել, սակայն սատանան նույնպես զորություն ունի դրանք կատարելու։ Բայց սատանայի պաշտոնյաների համար այդ նշաններն ու հրաշքները լինելու են մարդկանց մոլորեցնելու միջոց։ Նրանք փորձելու են իրենց ծուռ ու մոլորեցնող ուսուցումների հիմնավորումը մարդկանց հրամցնել հեն՛ց դրանց միջոցով՝ համոզելով, թե իբր Աստված նրանց հետ է և Աստծով են այդ նշանները կատարվում։ 

«Տեսա մի ուրիշ գազանի, որ ելնում էր երկրից. նա գառան նման երկու եղջյուր ուներ, բայց վիշապի պես էր խոսում։ Նա առաջին գազանի ամբողջ իշխանությունը գործադրում էր նրա առջև ու երկիրն ու նրա բնակիչներին երկրպագել էր տալիս առաջին գազանին, որի մահացու վերքն առողջացել էր։ Եվ մեծ նշաններ էր գործում. երկնքից կրակ էր իջեցնում երկրի վրա՝ մարդկանց առաջ։ Մոլորեցնում էր երկրի վրա բնակվողներին այն նշաններով, որ նրան էին տրվել գործելու գազանի առաջ՝ ասելով երկրի բնակիչներին, որ պատրաստեն ա՛յն գազանի պատկերը, որ սրի վերք ուներ և ապրեց» (‭‭Հայտնություն 13․11-14):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե դու չկարդաս Աստվածաշունչ, ունակ չես լինելու տարբերել հակաքրիստոսին և նրա պաշտոնյաներին Քրիստոսի ճշմարիտ աշակերտներից։ Դու հիանալու ես հրաշքներով և զմայլվելու ես սուտ մարգարեություններով։ Աստվածաշունչն է, որ սթափ է պահում մարդու միտքը։ Աստվածաշունչն է, որ փոխանցում է մեզ չմոլորվելու համար անհրաժեշտ գիտելիքը։ Աստվածաշունչն է, որ մեզ սովորեցնում է Աստծու կամքը և Սուրբ Հոգու հետ մտերմության համար անհրաժեշտ հնազանդությունը։ 

Ընթերցի՛ր Աստծու Խոսքն ամեն օր։ Սերտի՛ր այն։ Ուսումնասիրի՛ր Սուրբ Գիրքը և սնվի՛ր Աստվածաշնչի մատուցած հոգևոր սննդով։ Այն ամուր հիմք է հավատքի համար, երբ ճշմարտության գիտելիքը միախառնվում է Աստծու կամքին հնազանդության հետ։ Նման մոտեցման պարագայում դու երբե՛ք չես մոլորվի և միշտ կկարողանաս տարբերել վիշապի պաշտոնյաներին իրենց խոսքի միջոցով, որքան էլ նրանք արտաքինից գառան տեսք ունենան։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես