• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 25 օգս 2025 թ.

Զգուշացում սուտ քրիստոսներից

Հրապարակման ամսաթիվ 25 օգս 2025 թ.

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ճանաչե՛նք Քրիստոսին, որ տարբերենք հակաքրիստոսին» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձները վերջին ժամանակների հե՛նց այս կարևորագույն հոգևոր թեմայի շուրջ են լինելու, և ես հույս ունեմ, որ դրանք օգտակար կլինեն քո հոգևոր աճի ու ամրացման համար։  

Սիրելի՛ Ընկեր, ինչո՞ւ է կարևոր Քրիստոսին ճշմարտապես ճանաչելը։ Թեև Աստվածաշունչը հստակ նկարագրում է Տեր Հիսուս Քրիստոսի կերպարը՝ Նրա դավանած սկզբունքներն ու արժեհամակարգը, Նրա ձգտումները, փափագներն ու մոտեցումները, սակայն մինչ օրս մարդիկ յուրովի են Նրան ընկալում և գրեթե յուրաքանչյուր քրիստոնյայի համար Քրիստոս Տերը տարբեր է։ Մարդիկ ավելի շատ Նրա մասին պատկերացում են կազմում սեփական երևակայության, քան Աստծու Խոսքի շնորհիվ։ 

Նման մոտեցումը չափազանց վտանգավոր է, քանի որ, եթե մենք չճանաչենք իրական աստվածաշնչյան Քրիստոսին, չենք կարող տարբերել նաև Նրա իրական սպասավորներին սուտ մարգարեներից ու սուտ ուսուցիչներից, որոնք հե՛նց եկեղեցում են և գործում են սատանայի հրահանգով՝ ունենալով մեկ նպատակ՝ մոլորեցնել բոլոր մարդկանց, որպեսզի չընդունեն իրական փրկարար հավատքը, և, եթե հնարավոր է, մոլորեցնեն նաև Քրիստոսի ճշմարիտ աշակերտներին, որպեսզի վերջիններս շեղվեն հավատքի ու սրբության ընթացքից ու ընթանան դեպի կործանում։ 

«Որովհետև կհայտնվեն սուտ քրիստոսներ ու սուտ մարգարեներ, որոնք նշաններ ու հրաշքներ ցույց կտան, որպեսզի մոլորեցնեն, եթե հնարավոր լինի, նույնիսկ ընտրյալներին։ Բայց դուք զգո՛ւյշ եղեք. ահա նախապես ձեզ ամեն ինչ ասացի» (‭‭Մարկոս 13․22-23):

Տեր Հիսուսը զգուշացնում էր սուտ քրիստոսների և սուտ մարգարեների մասին։ Եվ մենք պետք է այսօր լրջագույն կերպով ընդունենք այդ զգուշացումը։ «Քրիստոս» բառը կրում է «օծյալ» նշանակությունը։ Տերը պատվիրում էր զգուշանալ սուտ օծյալներից։ 

Այս մարդիկ եկեղեցու առաջնորդական ծառայության մեջ լինողներ են, որոնք ո՛չ թե Քրիստոսի վարդապետությունն են ուսուցանում, այլ Աստվածաշնչին հակառակ և Աստվածաշնչով չհիմնավորվող վարդապետություններ են հրամցնում մարդկանց։ Նրանք ազդեցիկ են, նրանց խոսքը գրավիչ է, անգամ Աստվածաշունչն են օգտագործում իրենց ուսուցումներում, սակայն նրանց ուղերձներն ավելի շատ մարդկանց իրենց են կապում, քան դարձնում են սրբության կյանքով ապրող և Քրիստոսի ուսուցումներին հնազանդ աշակերտներ։

Սուտ մարգարեների պակաս նույնպես չկա մեր օրերում։ Համացանցը նրանց գրեթե անսահմանափակ հնարավորություններ է տվել՝ իրենց սուտ մարգարեություններով մարդկանց մոլորեցնելու համար։ Նրանք մարդկանց գրավում են իրենց մարգարեությունների խորհրդավորությամբ ու հրատապությամբ։ Միամիտ հավատացյալներն առանց քննելու հավատում են նրանց և անտեսում են Տեր Հիսուսի զգուշացումները։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, սուտ քրիստոսներին ու սուտ մարգարեներին բացահայտելու համար Տեր Հիսուսը խորհուրդ է տալիս նայել նրանց կյանքի պտուղներին։ Նման մարդիկ իրե՛նց թագավորությունն են կառուցում և կուսակցությունների նման մարդկանց դեպի իրենց են քաշում։ Նրանց կյանքի պտուղները խոսում են իրենց իրական պատկանելության մասին։ Նրանք իրենց տիրոջ նման հպարտ են ու ինքնահավան…, կարելի է ասել՝ անգամ ինքնասիրահարված։ Իսկ Քրիստոսի ճշմարիտ աշակերտներն իրենց Տիրոջ նման հեզ են ու խոնարհ՝ սրբության փափագով և Արքայության ծառայությանը անձնուրաց նվիրվածությամբ։ «Զգո՛ւյշ եղեք սուտ մարգարեներից, որ ձեզ մոտ են գալիս ոչխարի հանդերձով, բայց ներքուստ հափշտակող գայլեր են։ Իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք. մի՞թե փշերից խաղող են քաղում կամ տատասկից՝ թուզ։ Ուրեմն իրենց պտուղների՛ց նրանց կճանաչեք» (‭‭Մատթեոս 7․15-16,20):

 Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես