• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • MM Burmese
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 23 օգս 2025 թ.

Աստծո սերը կատարյալ է

Հրապարակման ամսաթիվ 23 օգս 2025 թ.

«Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» 

(‭‭Եսայիա‬ ‭54.10)‬:

Սիրելի՛ Ընկեր, Աստծո սերը քո նկատմամբ կատարյալ է։ Սա նշանակում է, որ այդ սիրուն անհնար է որևէ բան ավելացնել, որպեսզի այն ավելի լավը, ավելի խորը կամ ավելի քաղցր դառնա։ Այն կատարելապես համապատասխանում է քո բոլոր կարիքներին։

  • Աստծո սերը նման է ճաքճքած, ցամաքած ու ծարավ հողի վրա թափվող հորդառատ անձրևի։

  • Աստծո սերը նման է շոգ ամռանը փչող մեղմ, թարմացնող զեփյուռի։ 

  • Այն նախանձավորությունը, որ Նա տածում է քո հանդեպ, նման է ամենադաժան ցրտաշունչ ձմռան ցրտին ջերմացնող վառարանի մեջ բոցավառվող թեժ կրակի։ 

Աստված սիրո՛ւմ է քեզ։

Լարի՛ր հոգևոր լսողությունդ… Պտտի՛ր հայացքդ շուրջբոլորդ ու տե՛ս, որ Աստված ամենուր է՝ քո շուրջը և քո ներսում։ Ամեն առավոտ Նա քեզ Իր սիրո ուղերձն է ուղարկում բնության զարթոնքի մեջ։ «Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝ ծագող արեգակը կայցելի մեզ բարձունքից՝ խավարում և մահվան ստվերում նստողներին լույս տալու և մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու» (‭‭Ղուկաս‬ ‭1.78-79‬): 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր,առաջարկում եմ քեզ այսօր նորովի ընդունել Նրա սերը՝ հավատալ այն աստվածաշնչյան ճշմարտությանը, որ Աստված սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և փափագում է վերցնել քեզ Իր ձեռքերի մեջ ու վերականգնել այն պատկերն ու նմանությունը, որը Նա տեսել էր քեզ արարելիս։ Նա քեզ կդարձնի Իր Որդու նման, եթե միայն հանձնվես Նրա ձեռքերի մեջ և թույլ տաս, որ Տերը տնօրինի քո կյանքը։ Եվ այս ամենի շարժառիթը միայն Տեր Աստծո անսահման սերն է քո հանդեպ․․․Հավատա՛, որ Նրա սերը չունի սահման։ Կառչի՛ր այս ճշմարտությունից, որպեսզի Նրա երկնային սերը կարողանա կոտրել քո կյանքի կապանքները, կարողանա սրբել տառապանքիդ արցունքները և բժշկել քո կոտրված սիրտը։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես