• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 17 օգս 2025 թ.

Սիրո և սրբության կյանքը

Հրապարակման ամսաթիվ 17 օգս 2025 թ.

Այս ուղերձով ավարտում ենք «Ինչպե՞ս կարող ես բացահայտել պարգևներդ» անվանումը կրող շարքը։ Հույս ունեմ, որ այն օրհնություն էր քեզ համար և կօգնի Սուրբ Հոգուց քեզ տրված պարգևների բացահայտման և հանուն Աստծու Արքայության դրանց արդյունավետ կիրառության հարցերում։

Սիրելի՛ Ընկեր, երբ մարդն իր հավատարմության արդյունքում դառնում է Աստծու համար վստահելի և Նրա շնորհներով լցված աշակերտ, ապա ժամանակն է, որ նա լցվի Սուրբ Հոգու զորությամբ և արդյունավետ կերպով ծառայի Աստծուն։ Սակայն սխալվելու և անփորձության ծնած վախերը շատերին են հետ պահում Աստծուն անմնացորդ ծառայելուն նվիրվելու որոշումը կայացնելուց։ 

«Եվ վախենալով գնացի, քո քանքարը հողի մեջ թաքցրի. ահա քոնը"։ Նրա տերը պատասխանեց և ասաց. "Չար ու ծո՛ւյլ ծառա, գիտեիր, որ հնձում եմ այնտեղ, ուր չեմ սերմանել, և հավաքում եմ այնտեղից, որտեղ չեմ ցանել։ Ուրեմն դու պետք է իմ արծաթը դրամափոխների մոտ դնեիր, որ երբ ես գայի, իմ ունեցածը տոկոսով ստանայի։ Արդ, վերցրե՛ք սրանից քանքարը և տասը քանքար ունեցողի՛ն տվեք» (Մատթեոս 25․25-28):

Շատերին հենց վա՛խն է հետ պահում Տեր Աստծուն ծառայելուց։ Մարդիկ կան, որոնք վախենում են սխալվելուց կամ իրենց արժանի չեն տեսնում Աստծուն ծառայելուն։ Երբեմն մարդիկ համեմատվում են մյուսների հետ և մտածում, թե երբե՛ք չեն կարող նման կերպով ծառայել կամ գործածել իրենց պարգևները։ Սակայն ճշմարտությունն այն է, որ ծառայության պտուղներն ու արդյունավետությունը մեր հանճարեղ կամ ճարտարախոս լինելուց չէ, այլ Սուրբ Հոգուց, որ բնակվում է մեր մեջ և զորացնում մեզ։ Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, այն նույն Հոգին, որ զորացնում էր առաքյալներին ու նվիրյալ աշակերտներին, քո մեջ է բնակվում, եթե դու որոշել ես կյանքդ ապրել ո՛չ թե քո պատկերացումներով, այլ Տեր Հիսուսի ուսուցումներով․․․, եթե հավատում ես Նրա փոխանցած ճշմարտութուններին և Նրա սիրուն քո հանդեպ, որը մեր Տիրոջը մղեց Գողգոթայի խաչի մեծագույն զոհաբերությանը։ 

Քեզ քաջություն է պետք Աստծուն ծառայելու համար։ Քեզ քաջություն է պետք այս աշխարհի հոսանքներին հակառակ ընթանալու համար։ Քեզ քաջություն է պետք սեփական անձն ուրանալու, խաչը վերցնելու և Տեր Հիսուսին հետևելու համար։ «Տիրոջ հրեշտակը բանակ է դնում Իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց» (Սաղմոս 34․7):

Աստվածավախության ու սրբության կյանքը մարդու սրտում վստահություն ու քաջություն է ծնում։ Մեղքը մարդուն կասկածամիտ ու վախկոտ է դարձնում։ Քրիստոսի եկեղեցին կարիք ունի Սուրբ Հոգու պարգևներով զինված և մարդկանց հոգիների փրկության փափագով վառվող անվախ ծառայողների։ Աստծու եկեղեցին քո կարիքն ունի․․․«Անիրավը փախչում է, երբ ոչ ոք իրեն չի հալածում, բայց արդարներն առյուծի պես համարձակ են» (Առակաց 28․1):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես