• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 14 օգս 2025 թ.

Քչի մեջ հավատարիմ․․․

Հրապարակման ամսաթիվ 14 օգս 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս կարող ես բացահայտել պարգևներդ» անվանումը։ Եթե հավատում ես Աստվածաշնչի փոխանցած այն ճշմարտությանը, որ Աստված բոլոր մարդկանց է օժտել տաղանդներով ու պարգևներով, ապա կարևորագույն հարց է ծագում, թե ինչպե՞ս կարող ես բացահայտել հե՛նց այն պարգևները, որոնք Աստված է քեզ վստահել։

Սիրելի՛ Ընկեր, իմ կյանքում մի կարևորագույն աստվածաշնչյան սկզբունքի իրական լինելու գիտակցումը և դրա կիրառությունն են օգնել իմ տաղանդներն ու հոգևոր պարգևները բացահայտելու հարցում։ Այս ուղերձի մեջ ուզում եմ կիսվել հե՛նց այդ սկզբունքով և հույս ունեմ, որ այն քո կյանքում նույնպես կունենա այն հրաշալի ազդեցությունը, որն իմ կյանքում եմ ունեցել։ 

«Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ։ Արդ եթե անիրավ մամոնայի մեջ հավատարիմ չեղաք, ո՞վ ձեզ ճշմարիտը կվստահի։ Եթե օտարին պատկանողի մեջ հավատարիմ չեղաք, ձեզ պատկանողը ո՞վ կտա ձեզ» (Ղուկաս 16.10-12):

Ի՞նչ է սովորեցնում մեզ Տեր Հիսուսի փոխանցած այս կարևորագույն սկզբունքը։ Եթե դու քիչ բաների մեջ հավատարիմ չես, Աստված քեզ երբե՛ք չի բացի քո իրականը՝ քեզ պատկանողը։ Անշուշտ, վերը բերված աստվածաշնչյան հատվածի մեջ Տեր Հիսուսը նկատի ունի առաջին հերթին ֆինանսական հավատարմությունը։ Ֆինանսների մեջ Աստծուն հավատարիմ լինելը այն ամենափոքրն է, որի մեջ հարատևելու պարագայում Աստված նորանոր օրհնություններ է մեզ վստահելու, այդ թվում՝ մեր հոգևոր պարգևների բացահայտումը, զարգացումն ու բացահայտումը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քչի մեջ հավատարիմ լինելու սկզբունքը գործում է մեր կյանքի ցանկացած ոլորտում։ Փոքր ու աննշան թվացող ծառայությունների մեջ Աստված նայում է մեր հավատարմությանը։ Երբ եկեղեցում կամ քո շրջապատում օգնելու կամ մարդկանց ծառայելու կարիք կա, սակայն դա մեզ այնքան էլ հարմար չէ, Աստված սպասում է մեր հավատարմությանը։ Երբ այնպիսի մի գործ կամ ծառայություն է բացվում մեր առաջ, որը բացարձակապես մեր սրտով չէ, սակայն զգում ենք, որ Աստված է ուզում և դրա կարիքը կա, Աստված ուզում է տեսնել մեր հավատարմությունը։ 

Քչի մեջ հավատարմությունը դռներ է բացում հոգևոր ծառայության համար։ Աստված վստահում է հավատարիմներին։ Աստված քչի մեջ հավատարիմներին շատի վրա է կարգում։ Աստված բացահայտում և զորացնում է նրանց նաև հոգևոր պարգևների կիրառության և զարգացման հարցում։ 

«Նրա տերն ասաց նրան. "Լա՛վ, բարի ու հավատարի՛մ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, ես քեզ շատի վրա կկարգեմ. մտի՛ր քո տիրոջ ուրախության մեջ» (Մատթեոս 25․23):

Քչի մեջ մեր հավատարմությունը պետք է ո՛չ թե մարդկանց առջև լինի, այլ՝ Աստծու։ Իսկ դու հավատարի՞մ ես փոքր բաների մեջ․․․ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս ․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես