• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 13 օգս 2025 թ.

Տնտեսը պետք է հաշիվ տա․․․

Հրապարակման ամսաթիվ 13 օգս 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս կարող ես բացահայտել պարգևներդ» անվանումը։ Տնտեսի հետ համեմատությունը մեզ հուշում է հաշվետու լինելու աստվածաշնչյան իրողության մասին։ Տնտեսը պետք է հաշիվ տա իրեն վստահված տնտեսության կամ, մեր պարագայում, պարգևների կիրառության և արդյունավետ ու պտղաբեր օգտագործման համար։ 

Սիրելի՛ Ընկեր, մեր օրերում շատերն են մոռանում, որ այն ամենը, ինչ ունենք, Աստծուց է մեզ վստահված, և Աստված մեզնից հաշիվ է պահանջելու դրանց կիրառության և Աստծու Արքայության գործին օգտակարության համար։ 

«Եվ շատ ժամանակ անց ծառաների տերը եկավ ու նրանցից հաշիվ պահանջեց» (Մատթեոս 25․19):

Վերը բերված է աստվածաշնչյան խոսքի մի հատված այն հայտնի առակից, որը Տեր Հիսուսն է պատմում և որի մեջ ոմանք բազմապատկում են իրենց վստահված տաղանդները, իսկ ծառաներից մեկն իր տաղանդը ծածկում է հողի մեջ և թաքցնում այն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մենք ո՛չ թե պետք է թաղենք ու թաքցնենք Աստծուց մեզ շնորհված տաղանդներն ու պարգևները, այլ բացահայտենք դրանք, զարգացնենք ու արդյունավետ կերպով կիրառենք հանուն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Արքայության առաջընթացի և Նրա անվան փառավորման։ 

Յուրաքանչյուր մարդ մի օր հաշիվ է տալու Տեր Աստծուն։ Սակայն քանի դեռ այդ օրը չի եկել, մենք կարող ենք շտկել իրավիճակը և պատրաստվել այդ կարևորագույն հաշվետվությանը։ 

Կան բավականին օգտակար և պարգևների բացահայտման թեմային վերաբերող մի շարք սկզբունքներ, որոնց մենք կանդրադառնանք այս շարքի մեր հաջորդ ուղերձների մեջ։ Սակայն այս ուղերձն ուզում եմ ավարտել քեզ ուղղված մի զորավոր քաջալերանքով․ Աստված սիրում է քեզ։ Նա տեսնում է քո բոլոր խնդիրները և հոգ է տանում քեզ համար։ 

Նվիրվի՛ր Տեր Աստծու գործին։ Աստծուց իմաստություն խնդրի՛ր, որպեսզի Նա Ինքը բացահայտի քեզ համար քո հոգևոր պարգևները։ Եվ, անշուշտ, կիրառիր դրանք միայն և միմիայն Աստծու փառքի և Նրա անպարտելի եկեղեցու առաջընթացի համար։ 

«Որովհետև Աստված անարդար չէ, որ մոռանա ձեր գործերը և այն սերը, որ Նրա անվան հանդեպ ցուցաբերեցիք՝ ծառայելով սրբերին, որոնց հիմա էլ ծառայում եք» (Եբրայեցիներին 6.10):

Շնորհակալ եմ, որ դու կաս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես