• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 11 օգս 2025 թ.

Յուրաքանչյուր մարդ պարգև ունի Աստծուց

Հրապարակման ամսաթիվ 11 օգս 2025 թ.

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Ինչպե՞ս կարող ես բացահայտել պարգևներդ» անվանումը։ Առաջիկա յոթ ուղերձները հե՛նց հոգևոր պարգևների մասին են լինելու, որոնք նկարագրվում են Աստվածաշնչում, և աստվածաշնչյան այն ուղիների մասին, որոնք կօգնեն քեզ բացահայտել Տեր Աստծուց քեզ շնորհված հոգևոր պարգևները։ 

Սիրելի՛ Ընկեր, չկա՛ մի այնպիսի մարդ, որին Աստված որևէ հոգևոր պարգևով կամ տաղանդով օժտած չլինի։ Բոլոր մարդիկ ունեն տաղանդներ, սակայն շատերը չեն օգտագործում իրենց տաղանդներն ու պարգևներն Աստծու Արքայության համար։ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է՝ Աստծուց ընդունած շնորհներով ծառայել իրար։ 

«Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4․10):

Յուրաքանչյուր մարդ շնորհ է ընդունել Աստծուց։ Մենք այդ շնորհներով պետք է իրար ծառայենք «որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ»։ Այդ շնորհները թեև մեզ են տրված, սակայն դրանք Աստծու շնորհներն են։ «Տնտես» բառը մեզ հուշում է, որ մենք սեփականատերը չենք, այլ պետք է դրանց արդյունավետ կիրառման կամ անփույթ օգտագործման համար հաշիվ տանք Աստծուն։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մեզ տաղանդներ և հոգևոր պարգևներ շնորհած Աստված ակնկալում է, որ մենք Նրա զանազան շնորհների բարի տնտեսները կլինենք։ Բարի տնտեսն արդյունավետ կերպով է օգտագործում Աստծուց ընդունած շնորհները։ Բարի տնտեսն Աստծու կամքի համեմատ և Նրա Արքայության առաջընթացի համար է ներդնում իր պարգևներն ու տաղանդները։

Մեր հաջորդ ուղերձի մեջ միասին կուսումնասիրենք, թե ինչպիսի հոգևոր պարգևներ են թվարկված Աստվածաշնչում։ Հույս ունեմ, որ հոգևոր պարգևների մասին ուղերձների այս շարքը կօգնի քեզ քո կոչման և պարգևների բացահայտման և դրանց զարգացման ու կիրառության հարցերում։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես