• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 3 օգս 2025 թ.

Սովորի՛ր մտքերը գերի բռնելու հմտությունը

Հրապարակման ամսաթիվ 3 օգս 2025 թ.

Այս ուղերձով մենք ավարտում ենք շարքը, որը կրում է «Մտքի պատերազմի զենքերը» անվանումը։ Այս շարքի մեր վերջին ուղերձի մեջ ուզում եմ առանձնահատուկ անդրադարձ ունենալ միտքը գերի բռնելու հմտությանը, որի մասին խոսում է Աստվածաշունչը։

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը ուսուցանում է միտքը գերի բռնելու և Քրիստոսին հնազանդեցնելու մասին։ Դա նշանակում է, որ կարող են մտքեր լինել, որոնք անհնազանդ են Տեր Հիսուսի սկզբունքներին ու ուսուցումներին։ 

«…ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10․5):

Միտքը գերի բռնելու համար մարդը նախ պետք է կարողանա գնահատել այն ու հասկանալ, թե տվյալ միտքը հնազա՞նդ է Քրիստոսի ուսուցումներին, թե՞ ոչ։ Բնականաբար, միտքը գերի բռնելու հմտությանը տիրապետող մարդը նախ պետք է բավականաչափ ծանոթ լինի Տեր Հիսուսի ուսուցումներին։ 

Երբ մենք հայտնաբերում ենք, որ տվյալ միտքը հակառակ է Աստծուն ու Նրա Խոսքին, հաջորդ քայլն այն գերի բռնելն է ու հնազանդեցնելը Քրիստոսին։ Ինչպե՞ս է զինվորը գերի բռնում հակառակորդին։ Առաջին քայլը թշնամուն բացահայտելն է։ Հետո՝ նրան զինաթափելն ու քեզ ենթարկեցնելը։ Իսկ ամենավերջում՝ քո ուզած ճանապարհով նրան տանելը։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, նույնը ճշմարիտ է միտքը գերի բռնելու պարագայում։ Նախ մենք պետք է բացահայտենք, որ այն թշնամու ուղարկած միտքն է։ Հետո պետք է հասկանանք, որ այն մեր սեփական միտքը չէ։ Սա նման է թշնամու ուղարկած մտքի զինաթափմանը։ 

Երբ մարդը հասկանում է, որ այդ տագնապի, վախի, գայթակղության կամ հիասթափության միտքն իր սեփականը չէ, այլ չարի հնարքն է, որ իրեն հեռացնի Աստծու կամքից, այդ ժամանակ տվյալ միտքը կորցնում է իր զորությունը։ Դրանով մենք զինաթափում ենք չարի ուղարկած միտքը և գերի բռնում այն։ 

«Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի» (Փիլիպպեցիս 4․6-7):

Երբ մենք հակառակվում ենք չարի ուղարկած մտքերին և դիմում Տեր Աստծուն աղոթքով ու աղաչանքով, դրանով մտքերին ստիպում ենք շարժվել մեր ուզած ուղղությամբ։ Երբ մտահոգվելու փոխարեն ընդունում ենք Աստծու խոստումները և մեր խնդրանքներն ուղղում առ Աստված, մենք հնազանդեցնում ենք մեր մտքերը Քրիստոսին։ 

Սա այնքան էլ հեշտ գործընթաց չէ, սակայն Սուրբ Հոգու օգնությամբ դու կարող ես քո մեջ զարգացնել միտքը գերի բռնելու և այն Քրիստոսին հնազանդեցնելու հմտությունը։ Զանազանի՛ր մտքի աղբյուրը։ Հակառակվի՛ր ու մերժի՛ր Աստծու կամքին հակառակ ամեն միտք։ Եվ որոշում կայացրո՛ւ, որ գայթակղության ու վախի բոլոր մտքերին արձագանքես Աստծուն հնազանդությամբ։  

Սովորի՛ր միտքը գերի բռնելու կարևորագույն հոգևոր հմտությունը։ Այն լիովին կվերափոխի քո հավատքի կյանքը։ 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես