• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 2 օգս 2025 թ.

Սովորե՛նք քննել մեր մտքերը

Հրապարակման ամսաթիվ 2 օգս 2025 թ.

Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Մտքի պատերազմի զենքերը» անվանումը։ Այս ուղերձի մեջ մի շատ կարևոր հմտության մասին ենք խոսելու, որը ոչ թե հոգևոր զենքերի կիրառությանն է վերաբերում, այլ մտքերը քննելուն և դրանք զանազանելուն։ Սիրելի՛ Ընկեր, պատկերացրու՝ ինչ կլիներ, եթե որևէ թիմային մարզաձևի մեջ մարզիկը չկարողանար զանազանել իր թիմի և մրցակցի թիմի անդամներին։ Ինչպե՞ս նա կարող էր օգնել իր թիմին և հասնել հաղթանակի։ 

Ավելի ողբերգական իրավիճակի կարող է բախվել զինվորը մարտի դաշտում, եթե չկարողանա տարբերել յուրայիններին և թշնամու բանակի զինվորներին։ Ինչպե՞ս է նա պաշտպանվելու, ումի՞ց է պաշտպանվելու, ո՞ւմ վրա գրոհելու և, ընդհանրապես, ի՞նչ կարող է նա անել մարտի դաշտում հաղթանակի հասնելու համար։ Ոչի՛նչ։ 

Բերված օրինակները պարզ ու հասկանալի են, երբ խոսում ենք սպորտի կամ ռազմադաշտում հայտնված զինվորի մասին։ Սակայն արդյոք մենք գիտակցո՞ւմ ենք, որ մեր երևակայության մեջ հայտնված մտքերը կարող են մերը չլինել։ Արդյոք հավատո՞ւմ ենք Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին այն մասին, որ խավարի իշխանության տիրակալները կարող են մեզ մտքեր ուղարկել վախի, կասկածի, գայթակղության ու հուսահատության տեսքով։ 

«․․․քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10․4-5):

«Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել» (Եփեսացիներին 6.16):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մտքի պատերազմում հաղթելու համար շատ կարևոր է, որպեսզի մենք սովորենք ու հմտանանք օտար մտքերն ու թշնամու կրակոտ նետերը զանազանելու հարցում։ Դրանք սեփական մտքերի ու սեփական ցանկությունների տեղ ընդունելը կարող է մեծ վնաս հասցնել մեր հոգևոր ընթացքին, ինքնագնահատականին կամ իրականությունը ճշմարիտ կերպով ընկալելու ունակությանը։ 

Թշնամու ուղարկած մտքերը ստության հիմք ունեն։ Դրանք հակասում են Աստվածաշնչի սկզբունքներին ու խոստումներին։ Ցանկացած կեղծիք տարբերելու համար մարդը պետք է նախ լավ ուսումնասիրի իրականը՝ ճշմարիտն ու բնօրինակը։ 

Մենք պետք է շատ կարդանք Աստվածաշունչ, որպեսզի ծանոթ լինենք ճշմարտությանը։ Մենք պետք է ճանաչենք Տեր Հիսուսի բնավորությունն ու սկզբունքները, արժեհամակարգն ու որակները, որպեսզի չմոլորվենք ու ստությունները չընդունենք որպես ճշմարտություն։ Մենք պետք է մեր մասին ճշմարտությունն իմանանք Աստվածաշնչից և մտերմության հարաբերություն ունենանք Աստծու Սուրբ Հոգու հետ, որպեսզի չկերպարանվենք այս աշխարհի կերպարանքով, այլ ճանաչենք Տեր Աստծու կամքը, որը միշտ բարի է, հաճելի և կատարյալ։ 

«Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալը» (Հռոմեացիս 12․2):

Իսկ դու կարևորո՞ւմ ես մտքերը զանազանելու հմտությունը քո հոգևոր կյանքում զարգացնելը․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես