• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 1 օգս 2025 թ.

Հաղթանակը Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է

Հրապարակման ամսաթիվ 1 օգս 2025 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Մտքի պատերազմի զենքերը» անվանումը։ Հոգևոր զինատեսակների կիրառությունը հրաշալի հմտություն է։ Աստվածաշնչի ճշմարտությունները քարոզող եկեղեցի ու աստվածավախ հոգևոր առաջնորդ ունենալը շատ կարևոր է։ Սակայն մենք երբե՛ք չպետք է մոռանանք, որ հոգևոր պատերազմում ու մտքի ոլորտում մղվող ճակատամարտերում մեր հաղթանակը Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։

Սիրելի՛ Ընկեր, միայն Քրիստոսին իրենց կյանքում Տեր ընդունած մարդիկ կարող են հոգևոր հաղթանակներ տոնել և հաղթահարել մտքի ոլորտում մղվող պատերազմի դժվարություններն ու վայելել հաղթական ընթացքի խաղաղությունն ու ուրախությունը։ 

«Բայց շնորհակալություն Աստծուն, որ մեզ հաղթություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» (Ա Կորնթացիս 15․57):

Որքան մենք մտերմանանք Տեր Հիսուսի հետ, այնքան ավելի վստահ կքայլենք դեպի հոգևոր հաղթանակները։ Որքան մեր կյանքը հաճելի լինի Սուրբ Հոգուն, այնքան ավելի խորը կլինի մեր մտերմությունը Նրա հետ և այնքան ավելի հստակ կկարողանանք զանազանել խավարի թագավորության հորինած ստությունները։ 

«Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք» (Հովհաննես 8․36):

Եթե մեր ապրած կյանքը տրտմեցնում է Աստծու Սուրբ Հոգուն․․․, եթե մեր վարքագիծն ու կայացրած որոշումները հակառակ են Տեր Հիսուսի ուսուցումներին, ապա մենք մեզ օտարացնում ենք Աստծուց և զրկվում ենք Նրա օգնության ու զորացման շնորհն ընդունելու պարգևից։ 

«Սակայն երբ Նա՝ ճշմարտության Հոգին, գա, ձեզ կառաջնորդի դեպի ամբողջ ճշմարտությունը, որովհետև Ինքն Իրենից չի խոսի, այլ կասի, ինչ որ լսի. և գալիք բաների մասին կպատմի ձեզ» (Հովհաննես 16․13):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, դու հաղթող ես այնքանով, որքանով քո կյանքը Քրիստոսի մեջ է։ Որքան քո բնավորությունը նմանվի Նրան, այնքան զորավոր ես դու լինելու հոգևոր պատերազմի մեջ։ Որքան քո սկզբունքներն ու արժեհամակարգը արտացոլեն Տեր Հիսուսի ուսուցումները, այնքան հուժկու և ահարկու են լինելու քո հոգևոր զենքերի ազդեցությունները թշնամու բանակի վրա։

Այս ամենը մեզ հասունացնում ու զորացնում է։ Քո հաղթությունը Քրիստոսի մեջ է։ Եվ մենք պետք է հղկենք մեր բնավորությունն ու ձգտենք մեր ապրելակերպով նմանվել Նրան։

«․․․մինչև ամենքս հասնենք հավատի միության և Աստծու Որդու ճանաչողության՝ որպես հասուն և կատարյալ մարդ Քրիստոսին չափանիշ ունենալով։ Որպեսզի այլևս չլինենք երեխաներ, որոնք քշվում ու տատանվում են ամեն վարդապետության քամուց և մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ մոլորեցնում են, այլ սիրո մեջ ճշմարիտ լինելով՝ ամեն բանով աճենք դեպի Նա, որ գլուխն է, դեպի Քրիստոսը» (Եփեսացիս 4․13-15):

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես