• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 31 հլս 2025 թ.

Խաղաղությունը հնարավոր է միայն հաղթանակից հետո

Հրապարակման ամսաթիվ 31 հլս 2025 թ.

Մենք շարունակում ենք շարքը, որը կրում է «Մտքի պատերազմի զենքերը» անվանումը։ Աստված ամեն բան հոգացել է մեր հաղթանակի համար։ Աստված զորավոր զենքեր է մեզ փոխանցել հոգևոր պատերազմում թշնամուն կործանիչ հարվածներ հասցնելու և ստության ու կրակոտ մտքերի գրոհներին դիմակայելու համար։ 

Սիրելի՛ Ընկեր, մենք չպետք է խուսափենք խավարի դեմ ընթացող հոգևոր այս պատերազմից։ Այն ընթացքի մեջ է միշտ։ Դրանից պետք չէ վախենալ կամ խուսափել մտքի պատերազմի առճակատումներից։ Պետք է հմտանալ, փորձառություն ձեռք բերել, սովորել հոգևոր զենքերի կիրառության կերպերը և խորհուրդներ ընդունել ավելի փորձառու հոգևոր ծառայողներից։ 

«Օրհնյա՜լ է Տերը, իմ Վեմը, որ ձեռքերս սովորեցնում է կռիվ անելու և իմ մատները՝ պատերազմելու» (Սաղմոս 144․1):

Եթե դու նվիրվես Քրիստոսի աշակերտը դառնալու օրհնյալ ընթացքին, ապա հավատարիմ աշակերտության պարագայում կսովորես հոգևոր զենքերի արդյունավետ կիրառությունը։ Եփեսացիս 6․14-18 հատվածի հոգևոր զինատեսակները կիրառելու մեջ հմտանալը մեր հոգևոր հաղթանակների գրավականն է։

Ճշմարտության գոտին մեր ամրությունն է։ Սուտը տեղ չպետք է ունենա մեր շուրթերին անգամ առօրյա ու անմեղ թվացող ստերի տեսքով։ Արդարության կյանքը մեր պաշտպանությունն է։ Այն մեր զրահն է, որ պաշտպանում է մեզ թշնամու հարձակումներից։ Ավետարանը տարածելու պատրաստակամությունը, հավատքի վահանը, Աստծու Խոսքը, աղոթքը և աղոթքի մեջ հարատևելը մեր զենքերն են, որոնք կիրառել ու այդ կիրառության մեջ հմտանալ է անհրաժեշտ։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ծուլությունը աշակերտի առաջին թշնամին է։ Մերօրյա հավատացյալները ավելի շատ սպասում են, որ ինչ-որ մեկն աղոթի իրենց համար, և իրենց բոլոր խնդիրները լուծվեն։ Շատ քիչ են Քրիստոսի աշակերտները, որոնք հմտանում են հոգևոր զինատեսակների կիրառության մեջ։ 

Խաղաղությունը հնարավոր է միայն հաղթանակից հետո։ Հոգևոր հաղթանակները մարդուն վստահություն են ներշնչում։ Հոգևոր հաղթանակները մարդուն հաստատուն միտք են տալիս։ Հոգևոր պարտությունները անհուսություն ու կասկածներ են ծնում։ Սակայն Աստված քեզ համար հաղթական ընթացք և կատարյալ խաղաղություն է հոգացել։ 

«Հաստատուն միտք ունեցողին Դու պահում ես կատարյալ խաղաղության մեջ, քանզի Քեզ է հուսացել» (Եսայիա 26․3):

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես