• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 30 հլս 2025 թ.

Աստծով զորավոր զենքերը

Հրապարակման ամսաթիվ 30 հլս 2025 թ.

Շարունակում ենք շարքը, որը կրում է «Մտքի պատերազմի զենքերը» անվանումը։ Այս շարքի մեր նախորդ ուղերձներում անդրադարձանք աստվածաշնչյան այն ճշմարտություններին, որ հոգևոր աշխարհում տեղի ունեցող պատերազմը մարդկանց հոգիների փրկության համար է։

Սիրելի՛ Ընկեր, այդ թեժ պատերազմի մի կողմում Լույսի Թագավորությունն է, որ նպատակ է դրել ճշմարտության հանդեպ հավատքի շնորհիվ փրկել Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդկանց, իսկ մյուս կողմում խավարի թագավորությունն է, որի հիմնական զենքը ստությունն է։ 

Հե՛նց ստությունն է, որ կուրացնում է մարդկանց սրտերը, որպեսզի նրանք չհավատան Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին։ Արդեն իսկ հավատացածների պարագայում հե՛նց ստության մտքերն են, որ կասկածներ են ծնում։ Իսկ երբ կասկածներն էլ չեն օգնում, խավարի ուժերը գործի են դնում իրենց հիմնական զենքերից մեկը՝ քրիստոնեական թվացող մոլորեցնող ուսուցումները, որոնք նպատակ են հետապնդում փոխարինելու իրական ճշմարտությունը ճշմարտանման ստերով։ 

Սակայն Տեր Աստված Իր զավակների համար հզոր հոգևոր զինատեսակներ է պատրաստել, որոնց ճիշտ կիրառման պարագայում խավարի ո՛չ մի հնարք ու խաբեություն ի զորու չի լինելու որևէ վնաս հասցնել Քրիստոսի հավատարիմ աշակերտներին։ 

«Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար» (Բ Կորնթացիս 10․3-5):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Աստծու շնորհած հոգևոր զենքերը զորավոր են հոգևոր բերդեր քանդելու համար։ Դրանցով մարդը կարող է քանդել ծածուկ մտքերը և նաև գերի բռնել դրանք ու հնազանդեցնել Քրիստոսին։ Մենք հզոր հոգևոր զենքեր ունենք, որոնց կիրառության արդյունավետությունը կախված է մարդու հոգևոր հասունության աստիճանից։ 

«Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու Նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։ Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ․․․» (Եփեսացիս 6․10-11,14-18):

Առանց համապատասխան հմտության և հոգևոր զենքերը կիրառելու գիտելիքների մարդն անկարող է լինելու հաղթել հոգևոր պատերազմում, որի հիմնական մարտադաշտը մարդու միտքն է։ Քեզ Աստվածաշնչի ճշմարտությունները քարոզող եկեղեցի է անհրաժեշտ և սրբության ու Աստծու կամքին հնազանդության կյանքի փափագ ունեցող առաջնորդ։ Ճիշտ եկեղեցու և ճիշտ հոգևոր առաջնորդի օգնությամբ, ինչպես նաև քո նվիրման ու հավատարիմ աշակերտ դառնալու պարագայում դու կաճես հոգևորապես, կամրանաս ու կկարողանաս կիրառել մեզ շնորհված հոգևոր զինատեսակները, որոնցով էլ կքանդես ու գերի կբռնես չարի ուղարկած գայթակղության, կասկածի, վախի, անհանգստությունների ու մոլորությունների բոլոր մտքերը։ Քեզ հոգևոր աճ ու հասունություն է անհրաժեշտ․․․

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես