• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 28 հլս 2025 թ.

Աստված ամեն բան հոգանել է քո հաղթանակի համար

Հրապարակման ամսաթիվ 28 հլս 2025 թ.

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Մտքի պատերազմի զենքերը» անվանումը։ Սա մի շատ կարևոր թեմա է, որին էլ նվիրված են լինելու առաջիկա յոթ ուղերձները։ Շատ շատերն անտեղյակ են հոգևոր իրողություններին և չեն կարողանում զանազանել մտքի պատերազմում տեղի ունեցող իրադարձություններն ու չեն տիրապետում այն զենքերին, որ Աստված հոգացել է Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած յուրաքանչյուր հավատացյալի համար։

Սիրելի՛ Ընկեր, մտքի պատերազմը իրական է։ Աստվածաշունչը խոսում է հոգևոր իրականության մեջ տեղի ունեցող պայքարների մասին և դրանցից հաղթանակած դուրս գալու հնարավորությունների մասին, որոնց անպայման կանդրադառնանք այս շարքի մեր հաջորդ ուղերձների մեջ։ Սակայն այս ուղերձի մեջ ուզում եմ հատուկ կերպով քաջալերել քեզ։ 

Ճշմարտությունն այն է, որ Աստված ամեն բան հոգացել է մտքի ոլորտում մղվող քո ցանկացած պատերազմի հաղթական ընթացքի համար։ Տերը Իր Խոսքն ընդունող և Իր աշակերտի կյանքով ապրող յուրաքանչյուր հավատացյալի համար Իր աստվածային զորությամբ հոգացել է ամեն բան թե՛ այս կյանքի և թե՛ հոգևոր կյանքի համար։ 

«Նրա աստվածային զորությունը մեզ շնորհեց կյանքին և աստվածապաշտությանը վերաբերող ամեն ինչ՝ ճանաչեցնելով Նրան, Ով մեզ կանչեց փառքով ու առաքինությամբ, որոնցով ամենամեծ ու պատվական խոստումներ են մեզ տրված, որպեսզի դրանցով աստվածային բնությանը հաղորդակից լինեք՝ աշխարհիկ ցանկության ապականությունից խուսափելով» (‭‭Բ Պետրոս 1․3-4):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, շատերը հոգնել են հոգևոր պարտությունների շարանից և մտքի պատերազմում տանուլ տալու հարատև ընթացքից։ Այս ամենի պատճառը կարող է լինել Աստվածաշնչի փոխանցած հոգևոր ճշմարտություններին անտեղյակ լինելը կամ սխալ հոգևոր ուսուցումների զոհ դառնալը։ 

Աստված ամեն բան հոգացել է քո հաղթական ընթացքի համար։ Քեզ մնում է բացահայտել Աստվածաշնչի ճշմարիտ ուսուցումները մտքի պատերազմի վերաբերյալ, սպառազինվել Տեր Աստծու հոգացած հոգևոր զինատեսակներով և կիրառել դրանք թշնամու կրակոտ նետերի դեմ։ 

Մեր առաջիկա ուղերձների մեջ ավելի մանրամասն կանդրադառնանք հե՛նց այս ոլորտներին ու դեպի հաղթություն տանող քայլերին։ Իսկ վերջում ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել քեզ աստվածաշնչյան անխախտ ճշմարտությունը․ ինչ իրավիճակում էլ լինես, ինչպիսի դժվարություն էլ այցելած լինի քո կյանք, մտքի ինչպիսի գրոհների տակ էլ հայտված լինես՝ Տեր Աստված Իր աստվածային զորությամբ շնորհել է քեզ թե՛ այս կյանքում և թե՛ հոգևոր կյանքում հաղթական ընթացք ունենալու համար անհրաժեշտ ամեն բան․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես