Աստված քո կողմից է
Այն պահից սկսած, երբ հասկանում ու ամբողջ սրտով հավատում ես, որ Աստված քո կողմից է, այլևս ոչինչ ի զորու չի լինում կանգնեցնելու քեզ։
Սիրելի՛ Ընկեր, երբ առաջ ես ընթանում դեպի քո կյանքի համար Տեր Աստծո ունեցած երազանքների իրականացումը, անշուշտ, հանդիպելու ես խոչընդոտների, թեժ պայքարների և անգամ հալածանքների․․․ Սակայն ոչ մի բան՝ ո՛չ երկրի վրա և ո՛չ Երկնքում, ի զորու չի լինելու խանգարել քեզ հավատքի կյանքի և հոգևոր հաղթանակների մեջ քո առաջընթացին։ Հռոմեացիս 8.31 խոսքում կարդում ենք.
«…եթե Աստված մեր կողմն է, ո՞վ է մեզ հակառակ»։
Աստծու օգնությամբ դու կարո՛ղ ես հաղթահարել ցանկացած դժվարություն և խոչընդոտ՝ անկախ այն բանից, թե որքան վիթխարի ու անհաղթահարելի է այն թվում։ Մի՛ ակնկալիր, որ քո ճանապարհին ամեն բան հեշտ է լինելու, այլ հիշի՛ր Նրան, Ով ասաց. «Քաջալերվե՛ք, որովհետև Ես հաղթել եմ աշխարհին»։ Քո բոլոր դժվարությունների ու նեղությունների մեջ հայացքդ ուղղի՛ր Տեր Հիսուսին։
Տեր Հիսուսի հետ ամե՛ն բան է հնարավոր։ Նրա հետ դու, անկասկած, կհաջողվե՛ս։ Նրա՛ հետ դու քո կյանքի այս փորձությունն էլ կանցնե՛ս։ Նրա՛ հետ դու հաղթող ես և ավելին, քան միայն հաղթող․․․
Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, հրավիրում եմ քեզ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Տե՛ր Հիսուս, Դու հաղթել ես աշխարհին։ Եվ ոչինչ չի՛ կարող ինձ կանգնեցնել ու հետ պահել Քո կամքի մեջ առաջ ընթանալուց։ Ես իմ կյանքը նվիրել եմ Քե՛զ հետևելուն։ Այսօր ես ընտրում եմ քաջության ճանապարհը։ Քեզ հետ ես հաղթող եմ և իմ ողջ էությամբ ես վստահում եմ Քեզ։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն»։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
