• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 19 հլս 2025 թ.

Իսկ դու վերցրե՞լ ես քո խաչը․․․

Հրապարակման ամսաթիվ 19 հլս 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Քեզ մի բան է պակասում․․․» անվանումը։ Իմ տեսած անկեղծ քրիստոնյաներից շատերին մեկ կարևոր բան է պակասում հոգևոր կյանքում՝ ամբողջական նվիրումը հոգևոր աճին ու հասունությանը։ 

Սիրելի՛ Ընկեր, բազմաթիվ հավատացյալներ խորը ապաշխարություն են ապրում, սակայն եկեղեցում անցնող տարիները նրանց կյանքում չեն ավելացնում Քրիստոսի որակների դրսևորումները, նրանց բնավորությունը չի նմանվում Տեր Հիսուսի բնավորությանը, և նրանք չեն սովորում կրել սեփական խաչն այնպես, ինչպես Տերն էր սովորեցնում ու օրինակ ցույց տալիս։ 

«Իմ Հայրն այն դեպքում կփառավորվի, երբ դուք շատ պտուղ տաք և Իմ աշակերտները լինեք» (Հովհաննես 15․8):

Յուրաքանչյուր քրիստոնյա պետք է մտածի երկնային Հորը փառավորելու մասին։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ միայն Իր աշակերտը դառնալով և շատ պտուղ բերելով է, որ Հայրը փառավորվում է։ Իսկ հոգևոր պտղաբերության հասնելու համար հավատացյալները պետք է նվիրվեն հոգևոր աճին ու հասունացմանը։ 

Հոգևոր աճի ու հասունացման լավագույն գործիքը խաչն է։ Շատերն են փորձում խաչը ներկայացնել որպես հոգս ու դժվարություն։ Անգամ որոշակի դժվարին իրավիճակներին կամ դժվար մարդկանց մասին նրանք ասում են, թե իրենց խաչն է դա կրելը։ Սակայն խաչը հոգսերն ու դժվարությունները չեն։ Մեր խաչը խորհրդանշում է մեր մահը։ 

Խաչը վերցնել նշանակում է պատրաստ լինել մեռնելու հանուն Քրիստոսի կամքը կատարելու և Նրա աշակերտը լինելու։ Տերը մեծ գին է վճարել մեր փրկության համար և այն շնորհել է մեզ ձրիաբար։ Սակայն Նրա աշակերտը լինելու համար մենք պետք է գին վճարենք և դրանով ցույց տանք մեր երախտագիտությունն ու սերը Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ։ 

«Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է Իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու Իմ հետևից գա։ Որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով Ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի։ Քանի որ մարդու համար ի՞նչ օգուտ է, որ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի» (Ղուկաս 9․23-25):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, քեզ մի բան է պակասում՝ ամբողջական նվիրում աշակերտությանն ու հոգևոր աճին։ Աշակերտը սովորում է։ Աշակերտը ժամանակ է հատկացնում սովորելուն։ Աշակերտը պետք է կարգապահ լինի։ Աշակերտը հավատարմորեն կատարում է հանձնարարությունները և կյանքի կոչում սովորածը։ Քրիստոսի աշակերտը պետք է ուրանա իր անձը՝ սեփական ցանկությունները, հաճույքներն ու վայելքները և ձգտի սրբության ու պտղաբեր ծառայության։ Առանց քո խաչի չկա հոգևոր աճ և չի կարող լինել հոգևոր հասունություն։ 

«Եվ ով իր խաչը չվերցնի ու Իմ հետևից չգա, նա չի կարող Իմ աշակերտը լինել» (Ղուկաս 14․27):

Իսկ դու կրո՞ւմ ես քո խաչը․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես