• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 27 հնս 2025 թ.

«Փոքր քայլերը» շատ կարևոր են

Հրապարակման ամսաթիվ 27 հնս 2025 թ.

Աստծուն ծառայելը Քրիստոսին Տեր և Փրկիչ ընդունած մարդկանցից շատերի փափագն է։ Այնուամենայնիվ, որոշ մարդիկ նախընտրում են սպասել, մինչև որոշակի հոգևոր հասակ ու հասունություն ունենան կամ իրենց ներքուստ պատրաստ զգան Աստծուն ծառայելու համար: Մյուսներն էլ չգիտեն, թե ինչպես սկսել, և իրենց հեռու են պահում ծառայելուց՝ վախենալով, որ կարող են ինչ-որ բան սխալ անել: Ոմանք էլ երկմտում են ու տատանվում՝ չիմանալով, թե արդյոք իսկապես կանչվա՞ծ են ծառայելու, թե՞ ոչ։

Սիրելի՛ Ընկեր, արդյոք դո՞ւ էլ նմանատիպ մտքեր ես ունենում Աստծուն ծառայելու վերաբերյալ։ Եթե այո, ապա Տեր Հիսուսը քեզ այսօր կոչ է անում կանգնելու ծառայության ճանապարհի վրա և հրավիրում է քեզ սկսել «փոքր բաների» մեջ հավատարմություն ցուցաբերելուց:

 «Քիչ բանի մեջ հավատարիմը շատի մեջ էլ է հավատարիմ, և քիչ բանի մեջ անիրավը շատի մեջ էլ է անիրավ» (Ղուկաս 16.10):

Տեսնո՞ւմ ես, «քիչ բաները» կամ քեզ մանրուք թվացող գործերը շատ կարևոր են Տեր Աստծու համար: Իրականում, դրանք իմաստալի են ոչ միայն քեզ, այլև Տեր Աստծու համար։ Ե՛կ ավելի ուշադիր զննենք, թե ո՛րն է այդ իմաստը.

Քեզ համար․ այս «փոքր բաները» բազմապատկելով և դրանք միասին համադրելով՝ դու կստանաս հիանալի արդյունքներ։

  • Դու կբարձրացնես վստահությունդ։

  • Դու ավելի մեծ կարեկցանք կզարգացնես մյուսների հանդեպ:

  • Դու կհղկես քո բնավորությունը՝ շփվելով մյուսների հետ։

  • Դու կկատարելագործես քո պարգևներն ու տաղանդները:

Աստծո համար. Նա փորձում է ծառայելու փափագ ունեցող քո սիրտը՝ նախքան քեզ ավելի մեծ առաքելություններ վստահելը:

  • Սկզբում Նա փորձում է քո հավատարմությունը:

  • Նա նաև քննում է քո նվիրվածությունը, հաստատակամությունը և գործի հանդեպ հոգածությունդ:

  • Նա գիտի, թե որտեղից ես սկսել և երբ պատրաստ կլինես ավելի մեծ գործերի համար։

  • Նա չափում է քո մտադրություններն ու քո շարժառիթները։

  • Նա կշռում է քո սրտի զգացմունքները:

Իրականում, գործողությունները, որոնք դու ձեռնարկում ես, վերաբերմունքն ու հավատարմությունը, որոնք ի ցույց ես դնում, հանդիսանում են քո ապագայի հիմքը։  Այն, ինչ դու անում ես հենց այսօր, կարող է քեզ թվալ փոքր բան՝ անկարևոր կամ աննշան։ Բայց իմացի՛ր, որ Տեր Հիսուսը ցանկանում է վստահել քեզ ավելի մեծ պատասխանատվություն (տե՛ս Ղուկաս 19․17 խոսքը)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, դու կարող ես հե՛նց այսօր սկսել Տեր Հիսուսին ծառայելը։ Եվ դա կարող ես անել փոքր բաներով, որոնց համար անհրաժեշտ չէ հատուկ որակավորում կամ հոգևոր հասակ։ Հիսուսը կանչում է քեզ ծառայելու Իրեն: Մոտեցի՛ր քո հոգևոր առաջնորդին և ասա՛ նրան, որ ուզում ես ծառայել Աստծուն ցանկացած գործի մեջ՝ անգամ աննշան ու չերևացող, այնպիսի գործերով, որոնք, գուցե, մյուսները չեն կամենում անել։ 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով… «Հա՛յր, շնորհակալ եմ, որ ինձ մղում ես, որ  սկսեմ Քեզ ծառայելը: Ես ուզում եմ պատասխանել Քո կանչին և սկսել ծառայության իմ ընթացքը, որպեսզի աշխարհը հավատա Քո սիրուն: Շնորհակալ եմ, որ հիշեցրիր ինձ, որ ամեն ինչ ունի սկիզբ, և Դու, իմ Տե՛ր, կպարգևատրես ինձ անգամ փոքր բաների համար և հավատարմության պարագայում կվստահես ինձ ավելի մեծ գործեր: Ես հավատում եմ Քեզ։ Ես սիրում եմ Քեզ և ես վստահում եմ Քեզ։ Աղոթում եմ իմ Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Ամե՛ն»:

Սկսի՛ր գործել։ Տերը քեզ հետ է:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես