• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 19 հնս 2025 թ.

Հավատք, աստվածավախություն և հոգևոր պաշտպանություն

Հրապարակման ամսաթիվ 19 հնս 2025 թ.

Շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատքի պատերազմ մղելու առանձնահատկությունները» անվանումը։ Հավատքի պատերազմի թեմայի շրջանակներում շատ կարևոր է հասկանալ հոգևոր պաշտպանության մասին աստվածաշնչյան ճշմարտությունը։

Սիրելի՛ Ընկեր, հոգևոր պաշտպանության հարցում շատ մոլորություններ են տարածված, որոնք մարդուն մղում են կեղծ պաշտպանության քայլերի, ինչի արդյունքում մարդը կորցնում է իրական հոգևոր պաշտպանությունը և բախվում բազմաթիվ հոգևոր պարտությունների։ 

Մարդիկ փորձում են իրենց պաշտպանել հատուկ աղոթքներով կամ որոշակի հոգևոր առարկաներով, հատուկ սովորած հռչակումներով կամ Տեր Հիսուսի արյան երևակայական ցանկապատը իրենց շուրջ պատկերացնելով։ Այս և շատ այլ հոգևոր պաշտպանության միջոցներ կարող են առաջին հայացքից հոգևոր և անգամ՝ աստվածաշնչյան թվալ, սակայն դրանք որևէ աստվածաշնչյան հիմք չունեն և մարդուն շեղում են իրական հոգևոր պաշտպանությունից։ 

«Տիրոջ հրեշտակը բանակ է դնում իրենից վախեցողների չորս կողմում և ազատում է նրանց» (Սաղմոս 34․7):

Իրական հոգևոր պաշտպանությունը մեկ անուն ունի՝ աստվածավախություն։ Եթե մարդը չունի աստվածավախություն, նա զրկված է հոգևոր պաշտպանությունից։ Եթե մարդը չունի աստվածավախություն, ոչ մի հռչակում ու ոչ մի աղոթք նրան չի ազատի թշնամու հարձակումներից ու լարած ծուղակներից։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, աստվածավախության պտուղը սրբության ձգտումն է։ Աստվածավախության բացակայությունը մեղքի հանդեպ անհոգության վերաբերմունքն է։ Տեր Աստծու իրական պաշտպանությունը միայն աստվածավախ մարդկանց վրա է։ Եթե դու սիրում ես մեղքը, եթե թաքցնում ես այն կամ արդարացնում Աստծու կամքին ու Նրա Խոսքին հակառակ գործած քո արարքներն ու վերաբերմունքը, ապա ո՛չ մի աղոթք ու հռչակում չի կարող ապահովել քո հոգևոր պաշտպանությունը։ 

Անհնար է ապրել գիտակցված մեղքի կյանքով՝ մերժելով ապաշխարությունն ու խոստովանությունը, և միաժամանակ լինել Տեր Աստծու պաշտպանության ներքո։ Մեղքի կյանքը ճշմարտությանը հակառակ ապրելն է։ Իրական հոգևոր պաշտպանությունը աստվածավախության մեջ է։ Քրիստոնյայի իրական հոգևոր պաշտպանությունը բխում է Սուրբ Հոգու ներբնակությունից։ 

«Հիսուսը պատասխանեց ու ասաց նրան. «Եթե մեկն Ինձ սիրում է, Իմ խոսքը կպահի։ Եվ Իմ Հայրը կսիրի նրան, և նրա մոտ կգանք ու բնակություն կհաստատենք նրա մոտ» (Հովհաննես 14․23):

Իսկ Տեր Հիսուսի խոսքերը հարգող ու Նրա խոսքը պահող մարդկանց համար մի զորավոր խոստում կա, որը հոգևոր պաշտպանության գագաթնակետն է՝ «ձեզ դիպչողը Նրա աչքերի բիբին է դիպչում․․․»։

«․․․ որովհետև ձեզ դիպչողը Նրա աչքերի բիբին է դիպչում․․․ Ցնծա՛ և ուրախացի՛ր, ո՛վ Սիոնի դուստր, որովհետև Ես ահա գալիս եմ ու բնակվելու եմ քո մեջ»,- ասում է Տերը» (Զաքարիա 2․8-10):

Իսկ քո պատկերացումը հոգևոր պաշտպանության մասին համընկնո՞ւմ է Աստվածաշնչի փոխանցած ճշմարտություններին․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես