• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 16 հնս 2025 թ.

Երկու բանակների իրողությունը

Հրապարակման ամսաթիվ 16 հնս 2025 թ.

Այս ուղերձով մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Հավատքի պատերազմ մղելու առանձնահատկությունները» անվանումը։ Այս շարքի առաջին ուղերձի մեջ խոսելու ենք հոգևոր աշխարհում երկու բանակների իրողության մասին, որոնց մասին տեղեկանում ենք ճշմարտության միակ և բացարձակ աղբյուր՝ գրքերի Գիրք Աստվածաշնչից։

Սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը բավականին հստակ տեղեկություններ է փոխանցում հոգևոր աշխարհի երկու իշխանությունների մասին։ Հոգևոր աշխարհում գոյություն ունի երկու թագավորություն՝ Տեր Աստծու լույսի ու բարության Արքայությունը և Աստծու դեմ ապստամբած հրեշտակների խավարի իշխանությունը։ 

«․․․գոհություն մատուցելով Հորը, որ մեզ արժանացրեց մասնակից լինելու սրբերին բաժին հասած ժառանգությանը լույսի մեջ, որը մեզ խավարի իշխանությունից ազատեց ու մեզ իր սիրելի Որդու արքայության մեջ փոխադրեց, որի միջոցով ունենք փրկություն՝ մեղքերի թողություն» (Կողոսացիս 1.12-14):

Վերը բերված աստվածաշնչյան հատվածում խոսվում է Տեր Աստծու անսահման մեծ սիրո մասին և հոգևոր պատերազմի էության մասին։ Բոլոր այն մարդիկ, որոնք դեռ չեն ընդունել Տեր Հիսուսի ուսուցումները և Նրա իշխանությունը՝ հավատալով մեր մեղքերի քավության համար Նրա զոհին և մեր փոխարեն Գողգոթայի խաչի վրա Նրա կրած չարչարանքների իրողությանը․․․, այս բոլոր մարդիկ խաբված են չարից և դեռ գտնվում են խավարի իշխանության գերության մեջ։

Յուրաքանչյուր մարդ, որ որոշում է կայացնում հավատալու Տեր Հիսուս Քրիստոսին՝ Նրա սիրուն, վճարած փրկագնին և փոխանցած ուսուցումներին, ինչպես նաև որոշում է կայացնում ապրելու Քրիստոսի աշակերտի կյանքով՝ հնազանդվելու Նրա կամքին ու հանձնարարություններին, իր կյանքում Տեր Աստծու օգնությամբ փշրում է մեղքի ու խաբեության շղթաները և խավարի իշխանության տիրույթից տեղափոխվում է Աստծու Որդու լույսի Թագավորության տիրույթ։ 

«Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու Նրա զորության ուժով։ Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել» (Եփեսացիս 6․10-13):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Աստվածաշունչը հստակ խոսում է երկու հոգևոր իշխանությունների, հոգևոր պատերազմի և երկու բանակների մասին, որոնք պատերազմում են միմյանց դեմ։ Այս շարքի հաջորդ ուղերձների մեջ մենք ավելի մանրամասն կխոսենք այդ հոգևոր պատերազմի էության, թշնամու զենքերի, Տեր Հիսուսի աշակերտների հոգևոր զինատեսակների մասին, ինչպես նաև կտեսնենք, որ Աստված ամեն բան հոգացել է, որ Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդիկ մշտապես հաղթանակած դուրս գան այդ հոգևոր ճակատամարտերից, եթե, անշուշտ, կիրառեն Նրա փոխանցած զենքերը և պատերազմեն ո՛չ թե սեփական պատկերացումներով ու մոլորեցնողներից սովորած կերպով, այլ՝ Աստվածաշնչի փոխանցած ճշմարտությունները կիրառելով։ 

Հոգևոր կյանքում երկու բանակների առկայությունն անհերքելի իրողություն է, որն անտեսելը մարդու կյանքում շատ աղետների պատճառ կարող է դառնալ։ Սակայն Աստծու Խոսքը, որ լուսավորել է մեր կյանքի շատ ոլորտներ, կարո՛ղ է լուսավորել նաև այս կարևորագույն խնդիրը, որպեսզի մենք մշտապես հաղթող լինենք, քանի որ հնազանդվում ենք Տեր Աստծու Խոսքին և պատերազմում ենք Նրա ուսուցանած մարտավարությամբ և Նրա փոխանցած զենքերով։ 

«Եվ նա ինձ ասաց. «Մի՛ վախեցիր, ո՛վ Դանիել, որովհետև այն առաջին օրից, երբ մտադրվեցիր ըմբռնել և քո անձը քո Աստծու առաջ խոնարհեցրիր, քո խոսքերը լսվել են, և ես եկել եմ քո խոսքերի պատճառով։ Եվ պարսիկների թագավորության իշխանը քսանմեկ օր դիմադրեց ինձ, և ահա Միքայելը՝ առաջին իշխանավորներից մեկը, եկավ ինձ օգնելու․․․» (Դանիել 10․12-13):

Հոգևոր պատերազմն անհերքելի իրողություն է։ Սակայն նույնքան անհերքելի իրողություն է այն, որ Քրիստոսի հավատարիմ աշակերտներն այդ պատերազմում հաղթողներ և ավելի քան հաղթողներ են, եթե սովորեն հոգևոր պատերազմի ճիշտ ռազմավարությունը և կիրառեն հե՛նց այն հոգևոր զենքերը, որ Աստված է նրանց փոխանցել։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես