• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 3 հնս 2025 թ.

Ներքին խաղաղություն և նպատակասլաց կյանք

Հրապարակման ամսաթիվ 3 հնս 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Հավատացյալ լինելու օրհնությունները» անվանումը։ Հավատացյալ դառնալու հաջորդ մեծագույն օրհնությունը ներքին խաղաղությունն է և կյանքի իրական իմաստի գիտակցումը, ինչն էլ մարդու կյանքը դարձնում է նպատակասլաց և իմաստալի։ 

Սիրելի՛ Ընկեր, իսկ ի՞նչ կապ կարող է լինել նպատակասլաց և իմաստալի կյանք ունենալու, ներքին խաղաղության մեջ ապրելու և հավատացյալ լինելու մեջ։ Ամբողջ գաղտնիքը հե՛նց «հավատացյալ» բառի մեջ է։ Հավատացյալ լինել՝ նշանակում է հավատալ Տեր Հիսուսի ուսուցանած ճշմարտություններին։ Ըստ Աստվածաշնչի՝ մարդիկ լինում են կա՛մ հավատացյալ, կա՛մ մոլորված։ 

«Արդ Ես ձեզ ասացի. "Ձեր մեղքերի մեջ կմեռնեք", որովհետև եթե չհավատաք, որ իրապես Ես Եմ, կմեռնեք ձեր մեղքերի մեջ»։ Այդժամ Նրան հարցրին. «Ո՞վ ես դու»։ Հիսուսը նրանց ասաց. «Նա, որ սկզբից ևեթ շարունակ խոսում էր ձեզ հետ։ Ձեր մասին խոսելու և դատելու շատ բան ունեմ։ Սակայն Նա, Ով Ինձ ուղարկել է, ճշմարիտ է, և ինչ որ լսել եմ Նրանից, այն եմ խոսում աշխարհում» (Հովհաննես 8.24-26):

Տեր Հիսուսը հստակ ասում է, որ Ինքն Աստված է, որ սկզբից ևեթ խոսել է մարդկության հետ։ Եթե մենք չհավատանք Նրա փոխանցած ճշմարտություններին, ապա հավատալու ենք տարբեր ստությունների, մոլորվելու ենք և կործանվելու ենք մեր չներված մեղքերի պատճառով։ Իսկ եթե հավատանք, կստանանք մեղքերի ներում, կազատվենք ստության կապանքներից, կընդունենք հավիտենական կյանքի պարգևը և կհասկանանք այս կյանքի իմաստն ու կապրենք իմաստալի ու ներքին խաղաղությամբ լեցուն կյանքով։ 

«Երբ այս խոսքերն ասաց, շատերը հավատացին Նրան։ Այդժամ Հիսուսն Իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք Իմ խոսքին, Իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ» (Հովհաննես 8․30-32):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, մարդը խաղաղություն է գտնում, երբ հավատում է Աստծու բարության և ամենակարողության մասին Տեր Հիսուսի փոխանցած ճշմարտություններին և որոշում է կայացնում ապրելու Բարձրյալ Աստծու հովանու ու պաշտպանության ներքո՝ Նրա կամքին հավատարիմ կյանքով։ Մեր խաղաղության աղբյուրը Տեր Աստծուն վստահելու մեջ է։ 

Աստվածաշունչը խոսում է նաև մեր երկրային կյանքի նպատակների ու ընթացքի մասին։ Աստծու Խոսքի լույսը ցրում է կասկածների ու անորոշության ողջ խավարը և մարդուն տալիս նպատակ, այդ նպատակին ընդառաջ գնալու զորություն և դժվարությունները Տեր Աստծու օգնությամբ հաղթահարելու կարողություն։ Տեր Հիսուսի հետ և Նրա կամքի առաջնորդությամբ ապրող մարդը թե՛ վստահաբար ունենալու է ներքին խաղաղություն և թե՛ չի շեղվելու իր կյանքի նպատակից ու Աստծու կամքը կատարելու փափագից։ 

Այսօր շատերն ամաչում են «հավատացյալ» բառից, այնինչ Տեր Հիսուսը հե՛նց հավատացյալների համար է պատրաստել Իր զորավոր օրհնությունները, որոնց թվում է նաև մեր այսօրվա թեմայի նյութը՝ ներքին խաղաղությունն ու նպատակասլաց կյանքը։ Աստծու պաշտպանության ներքո լինելու ապահովությունը ծնում է խաղաղություն, և Աստծու կամքը Նրա Խոսքի մեջ ճանաչելը քո կյանքը կդարձնի իմաստալի։ Իսկ դու ունե՞ս այս օրհնությունները քո կյանքում․․․

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես